Ապրիլ 28, 2024 09:56 Asia/Tehran
  • UNRWA-ի նախազգուշացումը. Իսրայելը մեծ ռազմական գործողություն է նախապատրաստում Ռաֆահում

ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) ղեկավարը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը պատրաստվում է մեծ ռազմական գործողության Ռաֆահ քաղաքում, որը գտնվում է Գազայի հարավում։

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին իր մտահոգությունն է հայտնել Ռաֆահ քաղաքի վրա իսրայելական բանակի զանգվածային հարձակման կապակցությամբ և հավելել, որ ներկայումս Գազայի հարավում կենտրոնացած է ավելի քան 1,45 միլիոն փախստական, և բոլոր անդամ երկրները հայտարարել են, որ այս հարձակումը չպետք է տեղի ունենա:

Լազարինին Ռաֆահում ցամաքային գործողության գաղափարը անվանել է «շատ մտահոգիչ» և նշելով, որ Գազայում մարդկանց տարհանման համար ապահով վայրեր չկան՝ ասել է. «Մարդիկ շատ անհանգիստ են, քանի որ չգիտեն, թե ուր գնալ»:
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ղեկավարն ընդգծել է, որ կասկած չկա, որ հազարավոր մարդիկ կսպանվեն, եթե հարձակում լինի Ռաֆահ քաղաքի վրա։

Լազարինին նշել է, որ որոշ երկրներ քաղաքական նկատառումներից ելնելով ցանկանում են լուծարել UNRWA-ն, որպեսզի խափանեն Պաղեստին պետության ստեղծման ջանքերը: Նա ասաց որ ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է դեմ լինեն այդ գործողությանը:
UNRWA-ն Գազայի հատվածում օգնության ամենամեծ կազմակերպությունն է։

Պիտակ