Ապրիլ 21, 2024 17:27 Asia/Tehran
  • Արևմուտքում չկա մի քաղաքական գործիչ, ում կարելի է անվանել պետական գործիչ և ում հետ կարելի է երկխոսել․ Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Արևմուտքում ներկայումս չկա որևէ քաղաքական գործիչ, որի հետ կցանկանար կամ հետաքրքիր կլիներ երկխոսություն վարել: Նրա կարծիքով ՝ նրանց մեջ ոչ մեկին չի կարելի պետական գործիչ անվանել։

Ասադն այս մասին ասել է Առաջին ալիքի «Գլոբալ մեծամասնություն» ծրագրի համար տված հարցազրույցում։

«Ժամանակակից քաղաքական գործիչները այլևս ռազմավարական չեն մտածում: Նրանք լուծում են իրենց առաջ դրված ընթացիկ խնդիրները: Եվ նրանք այլևս պատասխանատվություն չեն կրում իրենց խոսքերի համար: Ցանկացած պայմանավորվածություն կարող է չեղարկվել հենց հաջորդ օրը: Ելնելով վերը նշվածից, կարող եմ հաստատապես ասել, որ Արեւմուտքն այս պահին չկա մի քաղաքական գործիչ, ում հետ ես կցանկանայի կամ շահագրգռված լինեի երկխոսել»։

«Այժմ Արևմուտքում չկա մի քաղաքական գործիչ, ում կարելի է անվանել պետական գործիչ, քանի որ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի ժամանակներից նրանք անհետացել են», - հավելել է Սիրիայի ղեկավարը:

 

Պիտակ