Ապրիլ 25, 2024 16:21 Asia/Tehran
  • Բրիտանիան պետք է փոխհատուցում վճարի Հնդկաստանին՝ 100 միլիոն հնդիկների սպանության համար 

1880-ից 1920 թվականներին Բրիտանիայի գաղութատիրական քաղաքականության հետևանքով Հնդկաստանում ավելի շատ մարդ է մահացել, քան Խորհրդային Միությունում, մաոիստական Չինաստանում և Հյուսիսային Կորեայում սովի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը:

Բնապահպանական գիտության և տեխնոլոգիաների ICTA-UAB ինստիտուտի պրոֆեսոր Ջեյսոն Հիքելի և Սիդնեյի համալսարանի քաղաքական տնտեսության ամբիոնի մագիստրանտ Դիլան Սալիվանի հետազոտության համաձայն՝ 1880-ից 1920 թվականներին Բրիտանիայի գաղութատիրական քաղաքականությանը զոհ է գնացել առնվազն 100 միլիոն հնդիկ։

Հդնկաստանում Բրիտանիայի գաղութատիրական քաղաքականության հիմքը դրվել է 1599թ․ Արևելահնդկական ընկերություն հիմնադրմամբ։ Ընկերությունն ամրապնդեց Հարավային Ասիայի  տարբեր շրջաններում Բրիտանիայի գաղութատիրական քաղաքականությունը։ Այդ ժամանակից սկսած, հարավասիական երկրների հետ շփումներն իրականացվում էին այս ընկերության միջոցով:

Հնդիկների ընտանիք, Բրիտանիայի գաղութատիրական քաղաքականության ժամանակաշրջանում

 

 Ընկերության հիմնումից երեք դար անց, Բրիտանիայի գաղութատիրական քաղաքականության արդյունքում, Հնդկաստանը հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավորության մի մասը և Վիկտորի թագուհին թագադրվեց որպես բրիտանա-հնդկական կայսրության թագուհի։ Այս ժամանակաշրջանում, որն անվանում են անգլիացիների կողմից հնդիկների թալանի դարաշրջան,  տնտեսական հարաբերությունների ու առևտրի քողի տակ, Բրիտանիան ընդլայնեց այդ երկրում իր քաղաքական ազդեցությունը։ 
Տնտեսական պատմաբան Ռոբերթ Ալլենի խոսքով, Մեծ Բրիտանիայի կողմից կառավարվող Հնդկաստանում ծայահեղ աղքատությունը 1810 թվականին գրանցված 23 տոկոսից  20-րդ դարի կեսերին հասել էր ավելի քան 50 տոկոսի:  Նշված  ժամանակահատվածում հնդիկ աշխատողների աշխատավարձերը կտրուկ նվազել են՝ 19-րդ դարում հասնելով գրեթե զրոյի, մինչդեռ երկրի բնակիչները տառապում էին սովից։Պաշտոնական տվյալներով, Բրիտանիայի գաղւոթատիրության շրջանում Հնդկաստանում  կյանքի տեւողությունը կրճատվել է մինչև 21,9 տարի։ Շատ բրիտանացիների կարծիքով․, Լոնդոնն այսօր էլ շարունակում է վարել իր գաղութատիրական քաղաքականությունը։
YouGov բրիտանական ընկերության անցկացրած հարցման տվյալներով՝ բրիտանացիների 32%-ը հպարտանում է երկրի գաղութային պատմությամբ։«Բոլոր երկրները, որոնք ենթարկվել են հարձակման» գրքում Ստյուարտ Լեյքոկն ասում է․ «Աշխարհում կա 200 երկիր։ Եվ դրանցից միայն 22-ը չեն ենթարկվել Բրիտանիայի ներխուժմանը»։ 
Ներխուժումներ, ոորնց համար այդ երկրիրւը պատրաստ չէ ներողության խնդրել և փոխհատուցում վճարել։Պատմությունը փոխել հնարավոր չէ, և Բրիտանիայի հանցագործությունները մոռանալ նույնպես։ Սակայն հատուցման վճարումը կարող է նվազեցնել գաղութատիրության ժամանակաշրջանի զրկանքների և անհավասարության  հետևանքները։ 
Որպես օրինակ, ապարտեիդից հետո, Հարավաֆրիկյան Հանրապետությունը  փոխհատուցում վճարեց սպիտակամորթ փոքրամասնության կառավարության կողմից սպանվածներին:Գերմանիան նույնպես վերջերս համաձայնեց փոխհատուցում վճարել Նամիբիային՝ 1900-ականների սկզբին կատարած հանցագործությունների համար:
Աղբյուր՝ Al Jazeera