Ապրիլ 25, 2024 16:34 Asia/Tehran
  • Գազայի ժողովրդի ռմբակոծությունը և Ճապոնիայի միջուկային ռմբակոծությունն արդարացնելու վտանգավոր մտայնությունը

Սան Ֆրանցիսկոյի համալսարանի պրոֆեսորը քննադատել է Պաղեստինի ազատագրական շարժման համեմատությունը ճապոնական իմպերիալիզմի հետ և քննադատել  Գազայում ատոմային ռումբի կիրառման սպառնալիքը։ 

Թոմոմի Կինուկավան ծագումով արևելյան Ասիայից հետազոտող և իրավապաշտպան է, ով   ներկայումս դասավանդում է Սան Ֆրանցիսկոյի համալսարանի կանանց և գենդերային հետազոտությունների ամբիոնում:
Counterpunch կայքում հրապարակած հոդվածում նա գրել է․ «Պաղեստինցիների ցեղասպանությունն արդարացնելու համար Իսրայելի պաշտոնայներն, այդ թվում՝ Բենիամին Նեթանյահուն հիշեցրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունը։ 
Մինչ Իսրայելին ԱՄՆ-ի անվերապահ աջակցության դեմ համաշխարհային վրդովմունքի ալիքն աճում է, ամերիկացի օրենսդիրներնը, հղում անելով Երկրորդ Համաշխարհային պատերազմի դեպքերին, հայտարարել են, որ պաղեստիցնիների ցեղասպանության հարցում Իսրայելին Վաշինգտոնի աջակցությունը և Գազայի հատված  մարդասիրական ճգնության մուտքն արգելափակելն օրինական է։  
Ներկայացուցիչների պալատի Միչիգանի ներկայացուցիչ Թիմ Ուոլբերգը մարտի 25-ին քաղաքապետարանի նիստում բացահայտորեն հայտարարեց, որ  Գազան պետք է ռմբակոծվի Նագասակիի և Հիրոսիմայի պես: Նմանատիպ հայտարարություններն անկախ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունից, վտանգավոր են։ Դրանք արտացոլում են ամերիկացի քաղաքական գործիչների վտանգավոր էությունը։ Անհրաժեշտ է բացահայտորեն քննադատել Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծության և պաղեստինցիների ներկա իրավիճակի համեմատությունը, քանի որ այդպիսով փորձ է արվում արդարացնել զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը և պաղեստինցիների ցեղասպանությունը։ 
Պաղեստինցիները միջազգային իրավունքի հիմամբ ունեն ինքնապաշտպանության և ինքնորոշման իրավունք։ Սիոնիստներն ու ռասիստները պաղեստինյան հակագաղութային ազատագրական շարժումը սխալմամբ անվանում են «կրոնական ֆանատիզմ»։ Մյուս կողմից, Ներկայացնելով Ճապոնիայի մասին կեղծ վերլուծություն՝ նրանք փորձում են արդարացնել Հոլոքոստի շահարկումը պաղեստինցիենրի ցեղասպանությունը ժխտելու համար։ 

Ճապոնացիները բողոքում են Գազայի ցեղասպանությանն աջակցելու իրենց երկրի քաղաքականության դեմ 

 

Աշխարհի ժողովուրդները հասկանում են, որ Ճապոնական կայսրությունը 19-րդ դարից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը եղել է Ասիայի և Խաղաղ օվկիանոսի ժողովուրդների գաղութատերը, բայց դա ի՞նչ կապ ունի աշխարհում ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայիս ագրեսիայի հետ։  Ճապոնացիներն այսօր ունեն քաղաքական բարձր գիտակցություն և պաղեստինցիների հետ համերաշխությունը հայտնելը վկայում է, որ նրանք մերժում են այդ երկրի նախկին կայսրության ագրեսիան և այսօրվա ամերիկյան իմպերիալիզմն ու եվրոպական գաղութատիրությունն ի դեմս Իսրայելի։
Այսօր բոլորը պետք է կանգնեն Պաղեստինի ազատագրական շարժման կողքին  և վերջ դնեն Գազայում Իսրայելի հարձակումներին։ 
ԱՄՆ-ի  աջակցությամբ և Ճապոնիայի նման երկրների հետ համագործակցությամբ, Իսրայելն անտեսելով միջազգային սկզբունքները, պայքարում է պաղեստինցիների հակագաղութատիրական շարժան դեմ։ Ցավոք սրտի, Ճապոնիայի կառավարությունը կանգնած է պատմության սխալ կողմում, սակայն չի ներկայացնում այդ երկրի  հասարակության կարծիքը։ 
Անմեղների սպանությունը միշտ դատապարտելի է, հետևաբար ամերիկյան այն գաղափարը, որ եթե ատոմային ռումբը չգցվեր Ճապոնիայի անմեղ ժողովրդի վրա, Երկրորդ համաշխարհային պատերազմը կշարունակվեր, և ավելի շատ մարդիկ կսպանվեին, խաբեություն է, և պայմանավորված է հակամարդկային դիսկուրսով: