Խոշոր հրդեհ Վարշավայում. առևտրի կենտրոնը վերածվել է մոխրակույտի
https://parstoday.ir/hy/news/world-i217854-Խոշոր_հրդեհ_Վարշավայում._առևտրի_կենտրոնը_վերածվել_է_մոխրակույտի
Հրդեհն արդեն տեղայնացված է, սակայն հրշեջներն ասում են, որ մարումը կտևի ևս մի քանի ժամ:
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Մայիս 12, 2024 15:30 Asia/Tehran

Հրդեհն արդեն տեղայնացված է, սակայն հրշեջներն ասում են, որ մարումը կտևի ևս մի քանի ժամ:

Խոշոր հրդեհ է բռնկվել Վարշավայի առևտրի կենտրոնում: Շրջակա տների բնակիչներին խնդրում են փակել պատուհանները և մնալ տանը, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ներկայումս հրդեհի վերացմամբ զբաղվում են փրկարարների մի քանի տասնյակ հաշվարկներ, այդ թվում՝ քիմիական-էկոլոգիական հատուկ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է, սակայն հրշեջներն ասում են, որ մարումը կտևի ևս մի քանի ժամ:

Վերջին տվյալներով՝ առևտրի կենտրոնը գրեթե ոչնչացված է։

Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: