Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու համար պետք է դադարել վառելիք մատակարարել ռեժիմին
(last modified Fri, 17 May 2024 08:04:40 GMT )
Մայիս 17, 2024 11:34 Asia/Tehran
  • Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու համար պետք է դադարել վառելիք մատակարարել ռեժիմին

Նախքան պաղեստինցիների վերջին ցեղասպանությունը, Chevron-ին պատկանող նավթային խողովակաշարերն ու հարթակները պաշտպանելու նպատակով Գազայի ափերի մոտ պարեկություն իրականացնող իսրայելական նավերը կրակ բացեցին մոտակայքում պաղեստինցի ձկնորսների վրա և ձերբակալեցին նրանց։

2020թ ԱՄՆ-ն  Իսրայելի հետ կնքեց 3 միլիարդ դոլար արժողությամբ մեկ միլիարդ լիտր JP-8 ինքնաթիռի վառելիքի մատակարարման  պայմանագիր։

DataDesk հարթակի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին JP-8 ինքնաթիռի վառելիք տեղափոխող երեք ամերիկյան տանկերներ ուղարկվել են Իսրայել։ Մատակարարը Տեխաս նահանգի Կորպուս Քրիստի քաղաքում գտնվող Valero Energy Refinery գործարանն է: Այս պահին Overseas Sun Coast ընկերության մեկ այլ տանկեր  Միջերկրական ծովով ճանապարհվել է Իսրայել: Ինքնաթիռի վառելիքի մատակարարումը դադարեցնելը կարող է կանգնեցնել Իսրայելի ռազմական մեքենան։

Անհրաժեշտ է մոբիլիզացնել ակտիվիստներին, շրջափակել նավահանգիստները, դրանց աշխատողներին խնդրել չբեռնել նավերը, իսկ արհմիություններին խնդրել թույլ չրտալ նավերին խարիսխ նետել այդ նավահանգիստներում։ Այս գործողությունները կօգնեն դադարեցնել Իսրայելի հանցագործությունները։ Դրան կնպաստի նաև Իսրայելի էներգետիկ նախագծերում ներդրումների դադարեցումը։ Վերջին տասնամյակում Իսրայելը փորձում է Պաղեստինի օկուպացված տարածքներից գազ արտահանել և դառնալ գազի խոշոր արտադրող և արտահանող:

Այս նախագծերը, որոնց լոբբինգն իրականացնում է ԱՄՆ-ն, Իսրայելը որպես համաշխարհային էներգետիկ անվտանգության ռազմավարական տարածք ներկայացնելու և գազի արտահանումից ստացված եկամուտները ռեժիմի տնտեսության համար օգտագործելու նպատակ են հետապնդում։ Այդ եկամուտներից ռազմական բյուջեին ուղղվում է տարեկան 23,4 միլիարդ դոլար։

Սիոնիստական ​​ռեժիմում էներգետիկ ներդրումների դադարեցում

Ռեժիմի էներգետիկ ոլորտում ներդրումների դադարեցումը կազդի գազային ենթակառուցվածքների վրա, որոնք անմիջականորեն ներգրավված են օկուպացիայի ու բռնությունների քաղաքականության մեջ։ Ներդրումների դադարեցումը պետք է վերաբերվի 12 ընկերությունների, որոնք 2023թ հոկտեմբերին թույլտվություն են ստացել միջազգային իրավունքի համաձայն Պաղեստին պատկանող ջրերում գործունեություն ծավալելու համար։

BP, Eni, Dana Petroleum և միշարք այլ ընկերություններ, այդ թույլտվություններից հետո ոչ միայն «աննախադեպ ներդրումներ» են ուղղել Իսրայելի գաղութային տնտեսությանը, այլև ուղղակիորեն ներգրավված են միջազգային իրավունքի խախտման մեջ, տիրանալով  պաղեստինցիներին պատկանող բնական ռեսուրսներից ստացվող միլիարդավոր դոլարների եկամուտներին։ Հետևաբար, ներդումների դադարեցումը կարող է մեծ ազդեցություն ունենալ։

UK Energy Embargo for Palestine և Chevron Out of Palestine շարժումներն այսօր աշխատում են այդ ուղղությամբ։ Դրանք համաշխարհային հանրության համար բացահայտում են նավթի, գազի և գաղութատիրության միջև եղած կապը: Կարևոր է, որ ուսանողական շարժումները նման արշավներ սկսեն Իտալիայի պետական Eni, TotalEnergies և հունական Energean ընկերությունների դեմ, որոնք պայմանագրեր ունեն տխրահռչակ Elbit համակարգերի հետ՝ իրենց գազային հարթակները Պաղեստինի օկուպացված ջրերում տեղադրելու վերաբերյալ։ Բացի այդ, անհրաժեշտ է արշավ սկսել նաև ԵՄ-ի դեմ, որը Գազայի ցեղասպանության ժամանակ   Իսրայելից գազ և այլ ապրանքներ է գնել։

Նավերի արգելափակում

Գազ տեղափոխող իսրայելական նավերը շատ հաճախ կայանում են Բելգիայում, Ուելսում, Մարսելում, Տոսկանայում և Ռավենտոսայում: Եթե եվրոպացի ակտիվիստները բարձրացնեն Իսրայելից գազ ստանալու արժեքը և արգելափակեն այդ նավերը, ապա նրանք կարող են «ներքևից» էներգետիկ էմբարգո կիրառել և բարձրացնել  իսրայելական ռազմական մեքենային աջակցելու համար տնտեսական ծախսերը։ Նրանք նաև կարող են սկսել  զենքի էմբարգո պահանջող շարժում և պահանջել, որ այն տարածվի այն եկամուտների վրա, որոնք վառելիք և էներգիա են ապահովում զենքի համար: 

Իսրայելում ներդրումների դադարեցումը կօգնի ցեղասպանությանը և Պաղեստինի օկուպացիային վերջ դնելուն։

Այս ուղղությամբ ակտիվ խմբերից է Disrupt Power խումբը, որն ուսումնասիրում  է էներգիայի համաշխարհային աղբյուրները, որոնք նպաստում են Իսիայելի կողմից Գազայում իրականցվող ցեղասպանության և Պաղեստինի օկուպացիայի շարունակմանը։ Disrupt Power-ը նաև «Գլոբալ էներգետիկ բոյկոտ՝ հանուն Պաղեստինի» կոալիցիայի անդամ է։

Աղբյուր։

Rose, Charlotte. 2024. To stop the Israeli war machine we must cut off its fuel. Here's how and why. The new arab