Մեկնաբանություն-Չաբահարի ոսկե դարպասը. Ինչո՞ւ է Ամերիկան ​​վախենում Ասիայում Հնդկաստանի հզորության զարգացումից
(last modified Sat, 18 May 2024 12:58:24 GMT )
Մայիս 18, 2024 16:28 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Չաբահարի ոսկե դարպասը. Ինչո՞ւ է Ամերիկան ​​վախենում Ասիայում Հնդկաստանի հզորության զարգացումից

Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ Հնդկաստանը 10-ամյա պայմանագիր է ստորագրել Իրանի Չաբահար ռազմավարական նավահանգստի զարգացման և շահագործման համար։ Նյու Դելին նախատեսում է մեծացնել իր առևտրային հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների և Աֆղանստանի հետ, ինչպես նաև նոր ճանապարհ բացել դեպի Կովկասի տարածաշրջան, Արևմտյան Ասիա և Արևելյան Եվրոպա։

Հնդկաստանի նավագնացության նախարար Սարբանանդա Սոնովալը Չաբահարի հարցում Իրան-Հնդկաստան համագործակցության մասին ասել է. «Այս [նավահանգիստը] ծառայում է որպես Հնդկաստանը Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապող կարևոր առևտրային զարկերակ»:

Սակայն այս համաձայնագիրը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառման սպառնալիքի պատճառ է դարձել:

Երկու երկրները՝ Իրանն ու Հնդկաստանը, առաջին անգամ սկսել են բանակցությունները այս նախագծի շուրջ 2003 թվականին, սակայն ամերիկյան ճնշումը Իրանի հետ Հնդկաստանի հարաբերությունների զարգացման դեմ թույլ չտվեց իրական զարգացում իրականացնել։ Թեհրանը և Նյու Դելին վերսկսեցին բանակցությունները այն բանից հետո, երբ Վաշինգտոնը մեղմացրեց 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակներում պատժամիջոցները:

Ինչու՞ է կարևոր Չաբահարը.

Իր 600 միլիարդ դոլար արժողությամբ զարգացող արդյունաբերությամբ Հնդկաստանը ձգտում է սերտ առևտուր իրականացնել Արևմուտքում իր մերձավոր հարևանների հետ: Չաբահար նավահանգստի միջոցով Հնդկաստանը կարող է ապրանքներ տեղափոխել նախ Իրան, այնուհետև երկաթուղային կամ ավտոճանապարհային ցանցերով դեպի Աֆղանստան և ռեսուրսներով հարուստ, ծովին ելք չունեցող երկրներ, ինչպիսիք են Ուզբեկստանը և Ղազախստանը: Հնդիկ պաշտոնյան նույնիսկ նշել է այս ճանապարհով Ռուսաստան հասնելու մասին։

Քաբիր Թանեջան, ով Նյու Դելիում տեղակայված Observer հետազոտական հիմնադրամի անդամ է, ասել է.

«Հնդկաստանի համար Չաբահարը մի տեսակ ոսկե դարպաս է Արևմտյան և Կենտրոնական Ասիայում հետագա ներդրումային հնարավորությունների համար»:

Այս նավահանգիստը ներկայումս հանդիսանում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC: International North-South Transport Corridor) նախագծի կարևոր բաղադրիչը, որի նպատակն է ավելի մատչելի և արագ կերպով միացնել խոշոր քաղաքները, ինչպիսիք են Հնդկաստանի ֆինանսական կենտրոնը Մումբայը և Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի մայրաքաղաքները Իրանի միջոցով։

 

Միացյալ Նահանգները և Հնդկաստանի դեմ պատժամիջոցներ

ԱՄՆ-ը նախկինում երկու անգամ պատժամիջոցներ է սահմանել Հնդկաստանի դեմ՝ 1974թ․ և 1998թ․, այն բանից հետո, երբ Նյու Դելին միջուկային փորձարկումներ իրականացրեց:

 

Սակայն Սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ն կարողացավ Հնդկաստանին իր կողմը քաշել: Թեև Հնդկաստանը պաշտոնապես չի ճանաչում երկրների նկատմամբ կիրառվող որևէ պատժամիջոց, բացառությամբ եթե հաստատվում է ՄԱԿ-ի կողմից, այնուամենայնիվ շատ դեպքերում նա ստիպված է եղել խոնարհվել ԱՄՆ-ի ճնշման առաջ:

 

Ամերիկայի վախերը Հնդկաստանի հզորության հետագա զարգացումից

 

Հնդկաստանն աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է․ Երկիր, որը, չնայած իր բնակչությանը և հին մայրցամաքում գտնվելու դիրքին, հնարավորություն ունի, Չինաստանի նման, հեռու մնալ Ամերիկայից ու Արևմուտքից և դառնալ գլոբալ խոշոր խաղացող: Սա մի հանգամանք է, ինչը, ոմանց կարծիքով, շատ սարսափելի է Ամերիկայի համար, և, հետևաբար, նա կդիմի ցանկացած հնարքի՝ աշխարհում Հնդկաստանի անկախ ազդեցության ճանապարհները փակելու համար։

 

Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն արդեն իսկ ծանր հարված են հասցրել Հնդկաստանին և խաթարել Հնդկաստանի երկարաժամկետ ազդեցությունը: ԱՄՆ-ի պատժամիջոցների ռիսկից խուսափելու համար իրանական նավթի գնումից հրաժարումը Հնդկաստանին ավելի խոցելի դարձրեց այլ մատակարարների գնային ճնշումների հանդեպ՝ համեմատած իր չինացի մրցակցի հետ:

 

Եթե ​​ԱՄՆ-ը փորձի կոշտ ու կոպիտ խաղալ Չաբահարի հետ կապված, ապա ըստ որոշ վերլուծաբանների, դա կվկայի այն հսկայական հնարավորության մասին, որ այս ոսկե դարպասը կարող է տալ Հնդկաստանին մեծ թռիչքի համար:

Ամերիկան ​​այժմ երկու մեծ մրցակից ունի Կենտրոնական Ասիայում՝ Ռուսաստանը և Չինաստանը, և իր համար հաճելի չէ, որ այդ տարածաշրջանում Հնդկաստանն էլ սկսի մրցակցել իր հետ։

 

Հնդիկ վերլուծաբան Թանեջան ասաց. «Չաբահարն ավելի կարևոր է, և Նյու Դելին ցանկանում է աշխատել այն երկարաժամկետ պահպանելու համար»:

 

Վաշինգտոնում գործող «Քվինսիի պատասխանատու պետական կառավարման ինստիտուտ»-ում (Quincy Institute for Responsible Statecraft) «Հարավի գլոբալ» ծրագրի տնօրեն Սարանգ Շիդորն էլ ասաց.  «Գլոբալ հարավի երկրները, կշարունակեն իրենց ուղղին՝ հետապնդելով իրենց շահերը՝ չնայած Վաշինգտոնի նախապատվություններին՝ նրանց համապատասխանեցնելու իր ռազմավարական նպատակներին»։  Վաշինգտոնը պետք է նաև վերագնահատի իր քաղաքականությունը, որը գլոբալ հարավին պարտադրում է այնպիսի ընտրություններ, որոնք կարող են օտարացնել նրանց այս արևմտյան երկրի հանդեպ և սահմանափակել ԱՄՆ-ի հնարավորությունները այս հսկայական և հիմնականում իրեն ոչ համահունչ տարածքում»: