Սիոնիստական ռեժիմը շարունակում է մեկուսանալ միջազգային ասպարեզում
Պաղեստինի թեմայով Աշխատանքի միջազգային կազմակերպության հերթական նիստի ընթացքում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի ելույթի ժամանակ, անդամ երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ լքել են դահլիճը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ կազմակերպության 112-րդ նիստը կայացել է հինգշաբթի օրը՝ Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Անդամ երկրների մեծ թվով ներկայացուցիչներ, որոնք դատապարտել են Գազայում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունը, ռեժիմի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել են նիստերի դահլիճը։
Կազմակերպության գլխավոր տնօրենը, խոսելով Պաղեստինի և արաբական այլ երկրների օկուպացված տարածքներում աշխատողների ճգնաժամային վիճակի մասին, ասել է․ «Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում ոչնչացվել է ավելի քան 200 հազար աշխատատեղ, իսկ Հորդանան գետի արևմտյան ափին 150 հազար մարդ աշխատավարձ չի ստացել»:
Նա նշել է․ «Գազայի հատվածում աշխատաշուկան լուրջ վնաս է կրել, իսկ գործազրկության մակարդակը հասել է համարյա 50%-ի»։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Ալի Բահրեյնին, իր ելույթում անդրադառնալով Գազայում 2023թ հոկտեմբերի 7-ից սկսված ու մինչ օրս շարունակվող ցեղասպանությանն ասել է․ «Ցեղասպանության պատճառով Գազայի հատվածում աշխատաշուկան փլուզվել է, իսկ ենթակառուցվածքների ոչնչացման, տեղահանման ու սովի հետևանքով, մարդկանց աշխատանքային իրավունքները խախտվել են»։
Խոսելով այն մասին, որ մարդկային ու ֆիզիկական կապիտալի նման մեծ ծավալներով կուրուստն անուղղելի հետևանքներ է ունենալու Պաղեստինի համար, Բահրեյինին հավելել է․ «Աշխատանքի միջազգային կազմակերպությունից ակնկալվում է հստակ դատապարտել Գազայում իսրայելական ռեժիմի հանցագործությունները և քայլեր ձեռնարկել՝ Գազայի աշխատողներին և գործատուներին աջակցելու համար»:
Գազայում իրականացրած հանցագործությունների պատճառով, Իսրայելն ամեն օր ավելի ու ավելի է մեկուսանում միջազգային ասպարեզում և ռեժիմի իրական դեմքն ամեն օր ավելի ատելի է դառնում։