Հունիս 10, 2024 11:15 Asia/Tehran
  • Բաղերի Քանի. Իրանը և Թուրքիան կայուն գործընկերներ են տարածաշրջանում

Նշելով, որ Իրանն ու Թուրքիան տարածաշրջանում երկու կայուն գործընկերներ են՝ ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հավելել է. ««Ճշմարիտ խոստում» հակաիսրայելական գործողությունը ցույց տվեց, որ Սիոնիստական ռեժիմի կանխարգելիչ ուժն իրականում առասպել էր»։

CNN Turk -ին տված հարցազրույցում, Ալի Բաղերի Քանին ասել է․ «Իրանը և Թուրքիան երկու կայուն գործընկերներ են տարածաշրջանում, և երկու ժողովուրդներն ունեն պատմական կապեր։ Երկու երկրների հարաբերությունների ոլորտները բազմազան են։ Իսկ քաղաքական խելամտության շնորհիվ, համագործակցությունն առկա է նույնիսկ այն ոլորտներում, որտեղ կան տարաձայնություններ։ Իրանի և Թուրքիայի միջև փոխգործակցությունը, համերաշխությունն ու կապը երաշխավորում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»։

Նա նշել է․ «Այսօր Գազան աշխարհի թիվ մեկ խնդիրն է։ Իսրայելի իրականացրած ոճրագործություններն ու ցեղասպանությունը դառը իրականություն են։ Բոլոր կառավարությունները պետք է փորձեն կասեցնել սիոնիստների հանցագործությունն ու ցեղասպանությունը։ Իսլամական, հատկապես 8 զարգացող իսլամական երկրները ծանր պատասխանատվություն են կրում այս կրիտիկական փուլում»։

Բաղերի Քանին ասել է․ ««Ճշմարիտ խոստում» գործողությամբ Իրանն ապացուցեց, որ խելամտորեն է օգտագործումիր հզորության բաղադրիչները՝ ագրեսորին պատժելու համար։ Ոչ մի ագրեսիա անպատասխան չի մնա։  Սիոնիստները պետք է սպասեն»։

Բաղերի Քանին մեկնել էր Ստամբուլ՝ մասնակցելու «Իսլամական ութնյակի» (D8) ԱԳ նախարարների արտահերթ հանդիպմանը, որը հյուրընկալել էր Թուրքիան։

Պիտակ