Կրեմլը կհստակեցնի ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i219200-Կրեմլը_կհստակեցնի_ՀԱՊԿ_ի_վերաբերյալ_Հայաստանի_դիրքորոշումը._Պեսկով
Ռուսաստանը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ՝ միաժամանակ հավատարիմ մնալով գործընկերային, դաշնակցային հարաբերություններին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 13, 2024 18:05 Asia/Tehran
  • Կրեմլը կհստակեցնի ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը. Պեսկով

Ռուսաստանը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ՝ միաժամանակ հավատարիմ մնալով գործընկերային, դաշնակցային հարաբերություններին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կճշտենք նրանց դիրքորոշումը։ Մենք, իհարկե, հույս ունենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային, դաշնակցային հարաբերություններին»,- Պեսկովի խոսքը մեջբերում է «Զվեզդա» հեռուստաալիքը։

Կրեմլում կարծում են, որ այդպիսի հարաբերությունների հարցում ոչ պակաս շահագրգռված է նաև հայկական կողմը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: Նա կրկին քննադատեց կազմակերպությանը և մեղադրեց Հայաստանի անվտանգության ապահովման հարցում անգործություն դրսևորելու մեջ: