Ռուսաստան-ԱՄՆ լարվածությունը սրվում է 
(last modified Sat, 22 Jun 2024 07:08:05 GMT )
Հունիս 22, 2024 10:38 Asia/Tehran
  • Ռուսաստան-ԱՄՆ լարվածությունը սրվում է 

Մոսկվայի դեմ Վաշինգտոնի թշնամական գործողությունների հետևանքով, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է ամերիկյան զենքով հարձակվել ռուսական տարածքի վրա, երկու երկրների միջև լարվածությունը սրվել է։

Միաժամանակ Ռուսաստանը մտադիր է ամրապնդել  ռազմավարական միջուկային ուժերը՝ ի պատասխան ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի թշնամական  դիրքորոշումների։ 

Ամերիկյան հրթիռային համակարգ Ուկրաինայում 


Պենտագոնը հայտարարել է, որ ուկրաինական բանակին թույլատրվում է օգտագործել ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրված հեռահար հրթիռները՝ ՌԴ տարածքում գտնվող թիրախների վրա հարձակվելու համար։
Նշելով, որ որ Ռուսաստանն օգտագործում է իր տարածքը որպես «անվտանգ գոտի» և հարվածում  Ուկրաինայի թիրախներին իր սահմաններից, Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերն ասել է․ «Այդ պատճառով մենք Ուկրիանային թույլատրել ենք ինքնապաշտպանության նպատակով պատասխանել այդ հարձակումներին»։
ԱՄՆ բանակի ցամաքային զորքերի խոսնակ Չարլի Դիտցը, նշելով,․ որ Պենտագոնի հայտարարությունը չի նշանակում նոր քաղաքականության որդեգրում,  ասել է. «Եթե Ռուսաստանը հարձակվում է կամ ցանկանում է հարձակվել իր տարածքից, ապա  Ուկրաինային պետք է թույլատրվի դիմել պատասխան գործողությունների»։  
Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ը սահմանափակել է այդ զինատեսակների օգտագործումը և դրանք կարելի է կիրառել սահմանից 100 կմ-ից պակաս հեռավորության վրա։ Ամերիկացի պաշտոնյաները հրաժարվել են հաստատել այս լուրը։  Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ նախատեսում է արագացնել ՀՕՊ համակարգերի փոխանցումը Ուկրաինային։  ԱՄՆ-ն նախկինում Ուկրաինային տրամադրել էր հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ Patriot և ազգային առաջադեմ «երկիր-օդ» հրթիռային համակարգեր։
Ռուսաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի սադրիչ գործողությունների նպատակն է թուլացնել այս երկրին և վնաս հասցնել ենթակառուցվածքներին։ Սակայն այդ գործողությունները տեղի են ունենում պատերազմից հեռու ճակատներում։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն, որ ավելի քան հարյուր միլիարդ դոլարի ռազմական օգնություն և զենք են ուղարկել Ուկրաինային,  ցանկանում են շարունակել արյունալի պատերազմը՝ Ռուսաստանին հնարավորինս թուլացնելու նպատակով։
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն ավելացրել է իր ռազմատենչ գործողությունները Ռուսաստանի նկատմամբ։ Դաշինքի  գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն  օրերս հայտարարեց, որ կառույցի անդամների հետ բանակցություններ են ընթանում՝ միջուկային զինանոցը պատռարստ վիճակի բերելու ուղղությամբ։ 
ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ պատերազմում Ռուսաստանի հաղթանակը կվարկաբեկի դաշինքին և կնապստի Ռուսաստանի տարածաշրջանային և միջազգային ազդեցության ու հզորության ընդլայնմանն, ինչպես նաև կփոխի անվտանգության, ռազմական և քաղաքական ոլորտները։
Բացի այդ, Վաշինգտոնն Ուկրաինայի պատերազմը դիտարկում է որպես Ռուսաստանի ռազմական և ազգային հզորությունը թուլացնելու կարևոր հնարավորություն։ Սակայն  պատերազմի շարունակությունն ավելի ու ավելի շատ մարդկային ու նյութական կորուստներ է պատճառում Ռուսաստանին և Ուկրաինային։
Ռուսաստանն արձագանքել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի սադրանքներին։ Ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ պատրաստ է զարգացնել  միջուկային եռյակը, որը ներառում է ռազմավարական ռմբակոծիչներ, միջուկային զինված սուզանավեր և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։
Նա ասել է․ «Մեր ծրագրերը ներառում են միջուկային եռյակի հետագա զարգացումը՝ որպես ռազմավարական զսպման և աշխարհում ուժերի հավասարակշռության պահպանման երաշխիք»։
Եվ հիմա, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունների, Ուկրաինային լայնածավալ ռազմական ու հետախուզական աջակցության և ՆԱՏՕ-ի միջուկային պատրաստավածության և Ուկրաինային ամերիկյան զենքը Մոսկվայի դեմ կիրառելու թույլտվության ֆոնին, Ռուսաստանին այլ ելք չի մնում, քան մեծացնել իր ռազմավարական միջուկային զսպող ուժը՝ որպես պատասխան Արևմուտքի աճող թշնամանքին և որպես իր ազգային անվտանգության պահպանման երաշխիք:

Պիտակ