Ղազախստանի նախագահն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում խոսել է Հայաստանի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i220184-Ղազախստանի_նախագահն_Ադրբեջանի_վերահսկողության_տակ_անցած_Շուշիում_խոսել_է_Հայաստանի_մասին
Որպես Կազմակերպությունում մեր նախագահության մաս՝ հատուկ ուշադրություն ենք դարձնում «Հաշտարարության» սկզբունքին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2024 11:49 Asia/Tehran
  • Ղազախստանի նախագահն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում խոսել է Հայաստանի մասին

Որպես Կազմակերպությունում մեր նախագահության մաս՝ հատուկ ուշադրություն ենք դարձնում «Հաշտարարության» սկզբունքին։

Այս առումով ես կցանկանայի ընդգծել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման դրական միտումները։ Դրա մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության նիստում, հայտնում է Tengrinews.kz-ը։

Տոկաևը հավաստիացրել է, որ Ղազախստանը միշտ աջակցում է խաղաղապահ ջանքերին։

«Մենք պատրաստ ենք ցանկացած պահի տրամադրել մեր հարթակը Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների համար»,- հայտարարել է նա։