Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից
https://parstoday.ir/hy/news/world-i220482-Բայրամովը_ԵԱՀԿ_գլխավոր_քարտուղարի_հետ_հանդիպմանը_դժգոհել_է_Հայաստանի_Սահմանադրությունից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2024 12:22 Asia/Tehran
  • Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։

Հանդիպմանը Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Հայաստանի գործող Սահմանադրության մեջ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ կան», և որ դա «անընդունելի է»։

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպմանը թվարկել է խաղաղության օրակարգի առաջխաղացմանը «սպառնացող քայլերը»՝  նշելով, թե Հայաստանում արագացող ռազմականացումը շարունակում է անհանգստության տեղիք տալ։