Ռուսաստանն ունի բավարար հնարավորություններ՝ արձագանքելու Եվրոպայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայմանը. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i220492-Ռուսաստանն_ունի_բավարար_հնարավորություններ_արձագանքելու_Եվրոպայում_ամերիկյան_հեռահար_հրթիռների_տեղակայմանը._Պեսկով
Ռուսաստանն ունի բավարար հնարավորություններ՝ արձագանքելու Եվրոպայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայմանը, սակայն այս դեպքում պոտենցիալ զոհերը կլինեն եվրոպական մայրաքաղաքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2024 13:01 Asia/Tehran
  • Ռուսաստանն ունի բավարար հնարավորություններ՝ արձագանքելու Եվրոպայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայմանը. Պեսկով

Ռուսաստանն ունի բավարար հնարավորություններ՝ արձագանքելու Եվրոպայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայմանը, սակայն այս դեպքում պոտենցիալ զոհերը կլինեն եվրոպական մայրաքաղաքները։

Այս մասին նախազգուշացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինի հարցերին։

«Միշտ էլ եղել է պարադոքսալ իրավիճակ՝ ԱՄՆ-ը տեղակայել է տարբեր տեսակի հրթիռներ, տարբեր հեռահարության, բայց ավանդաբար ուղղված մեր երկրին, համապատասխանաբար, մեր հրթիռների թիրախ են համարում եվրոպական կետերը»,- ասել է Պեսկովը։

«Պարադոքսալ իրավիճակ է․ Ամերիկան շարունակում է գումար վաստակել, Եվրոպան մեր հրթիռների թիրախում է, իսկ մեր երկիրը՝ Եվրոպայում գտնվող ամերիկյան հրթիռների թիրախում։ Մենք արդեն անցել ենք դա։ Այդ ամենն արդեն եղել է»,- զգուշացրել է Կրեմլի ներկայացուցիչը։