Թուրքիայի խորհրդարանում իշխանական պատգամավորները ծեծել են ընդդիմադիրին
(last modified Thu, 25 Jul 2024 09:00:46 GMT )
Հուլիս 25, 2024 12:30 Asia/Tehran
  • Թուրքիայի խորհրդարանում իշխանական պատգամավորները ծեծել են ընդդիմադիրին

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները ելույթի ժամանակ հարձակվել և բռունցքներով հարվածել են քրդամետ DEM կուսակցության պատգամավոր Ալի Բոզանին:

Ինչպես նշում է turkiyetoday.com-ը, Բոզանն իր ելույթում իշխող կուսակցությանը մեղադրել էր հանրային աշխատողների, պետական ծառայողների և թոշակառուների միջոցները գողանալու համար:

Այս խոսքերից հետո պատգամավորները շարժվել են դեպի ամբիոն, ինչը հանգեցրել է բուռն վեճի, որն արագ վերաճել է ծեծկռտուքի: Ստեղծված իրավիճակի պատճառով նիստն ընդհատվել է։