ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
Շնորհավորելով Մասուդ Փեզեշքյանին՝ ԻԻՀ նախագահի պաշտունում ընտրվելու կապակցությամբ, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը պատրաստակամություն է հայտնել հանդիպել նրա հետ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Փեզեշքյանին ուղղված իր շնորհավորական ուղերձում Ռաֆայել Գրոսին ասել է. «Պատրաստ եմ հնարավորինս արագ մեկնել Իրան և հանդիպել այդ երկրի նորընտիր նախագահի հետ»։
Գրոսին հավելել է, որ գործակալության և Իրանի համագործակցությունը երկար ժամանակ գտնվում է միջազգային ուշադրության կենտրոնում, և ինքը վստահ է, որ միասին աշխատելով հնարավոր է առաջընթացի հասնել այս կարևոր հարցում։
Ավելի վաղ Գրոսին ասել էր․ «Կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք դիվանագիտությանը։ Մենք ունենք համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր (ՀԳՀԾ), որը պետք է իրականացվի։
2023թ․ Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել են լուծել առկա բոլոր խնդիրները։ Համաձայնագիրը հետագայում հայտնի դարձավ որպես մարտի 4-ի համատեղ հայտարարություն։ Ըստ այդ համաձայնագրի և որպես հիմք ընդունելով իսլամական խորհրդարանում հաստատված «Պատժամիջոցների չեղարկման և Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու մասին ռազմավարական գործողություններիմասին» օրենքն Իրանը կամավոր կերպով թույլ է տալիս գործակալության տեսուչներին ավելի շատ ստուգումներ անցկացնել իր միջուկային օբյեկտներում և վերահսկում է նրանց գործողությունները։