Գերմանիայի արտգործնախարարը առաջիկայում կայցելի Թբիլիսի
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մոտ ապագայում կայցելի Թբիլիսի:
Դիվանագետն ընդգծել է, որ Շտայնմայերի այցը ի ցույց է դնում երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը. «Պարոն Շտայնմայերի պլանավորված այցը Վրաստան Գերմանիայի ու Վրաստանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների ևս մեկ արտահայտություն է»:
Ջանելիձեն ընդգրկված է Գերմանիա այցելած Վրաստանի կառավարության պատվիրակության կազմում, որը գլխավորում է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Նա նախօրեին հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և նրան հրավիրել այցելել Վրաստան: Մերկելը խոստացել է, որ կմտածի այդ ուղղությամբ՝ փորձելով ժամանակ գտնել իր ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկում: