Մադուրոյի հաղթանակը և Վենեսուելայի ներքին գործերին ԱՄՆ միջամտության նոր փուլը
(last modified Fri, 02 Aug 2024 12:53:01 GMT )
Օգոստոս 02, 2024 16:23 Asia/Tehran
  • Մադուրոյի հաղթանակը և Վենեսուելայի ներքին գործերին ԱՄՆ միջամտության նոր փուլը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն, այլ երկրների ներքին գործերին Վաշինգտոնի միջամտողական քաղաքականությանը համահունչ, հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խաբեությամբ է հաղթել նախագահական ընտրություններում։

Հուլիսի 28-ին Վենեսուելայում անցկացված նախագահական ընտրություններում ձայների 51,2 տոկոսով հաղթել է Նիկոլաս Մադուրոն։
Արձագանքելով Մադուրոյի հաղթանակին, Էնթոնի Բլինքենը հայտարարել է․ «Առկա բազմաթիվ ապացույցների համաձայն՝ ԱՄՆ-ի և ամենակարևորը Վենեսուելայի ժողովրդի համար պարզ է, որ հուլիսի 28-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Գոնսալեսը»։

Նշելով, որ ընդդիմադիր թեկնածու Գոնսալեսը ստացել է ձայների 80 տոկոսը, Բիլնքենը հավելել է․ «Ժամանակն է, որ Վենեսուելայի կառավարությունը և ընդդիմությունը երկխոսություն սկսեն իշխանության հարգալից և խաղաղ փոխանցման շուրջ՝ երկրի ընտրական օրենքին և  ժողովրդի ցանկություններին համապատասխան»: 

Միջազգային հանրության պահանջով, Վենեսուելայի Գերագույն դատարանն ուրբաթ օրը «ձայների ստուգման» նպատակով հետաքննության շրջանակում նախագահի բոլոր 10 թեկնածուներից պահանջել է ցուցմունք տալ ընտրական պալատում։ 

,Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի խնդրանքով, երկրի Գերագույն դատարանը պարտավորեցրել է նախագահի բոլոր թեկնածուներին ներկայացնել իրենց ձայները։