Օգոստոս 05, 2024 09:50 Asia/Tehran
  • Ինչպե՞ս կարող է արհեստակաան բանականությունը տիրապետել տարբեր երկրների կրթական համակարգերին

Վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ ամբողջ աշխարհում Արևմուտքի կողմից մշակված արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների տարածումը կարող է խթանել կրթական համակարգերում մշակութային և ինտելեկտուալ իմպերիալիզմը:

Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում արհեստական բանականության ոլորտի տեխնոլոգիաները մեծ արագությամբ տարածվում են աշխարհում։ Դրանք ազդում են տարբեր ոլորտների, այդ թվում՝ բարձրագրությն կլրթության վրա։ Ու թեև դրանք բազմաթիվ նոր հնարավորություններ են բերում իրենց հետ,  սակայն կարող են առաջացնել նաև «թվային նեոգաղութատիրության»: 
Pars Today-ի այս հոդվածում կանդրադառնանք այդ խնդրին։

 

Սպառնալիքներ 

Կրթության ոլորտում արհեստական բանականության ամենամեծ ազդեցությունն արևմտյան երկրներում մշակված տեխնոլոգիաներից կախվածությունն է։ Զարգացող երկրների կրթական համակարգերը նորարարությունների փոխարեն դառնում են այդ տեխնոլոգիաների սպառողները։

Իսկ արդյունքը լինում է տեխնոլոգիական ինքնավարության սահմանափակումը  և այդ հաստատությունների՝ իրենց հատուկ կրթական մարտահրավերների համար համապատասխան լուծումներ մշակելու անկարողությունը: Բացի այդ, արհեստական բանականության միջոցով մշակված գործիքները հիմնականում արտացոլում են արևմտյան և անգլիախոս միջավայրերը: Իսկ դա կարող է դառնալ միատեսակ և մշակութային առումով սահմանափակ կրթական բովանդակության արտադրության պատճառ։

Արհեստական բանականության միջոցով մշալված տեխնոլոգիաների համընդհանուր օգտագործումը կարող է  ձևավորել  «բոլորի համար միանման» մոտեցում, որը չի կարող համապատասխանել ոչ արևմտյան երկրների ուսանողների մշակութային, պատմական և սոցիալական համատեքստերին:

Արհեստական ինտելեկտի միջոցով թվային նեոգաղութատիրության մեկ այլ ասպեկտը մշակութային և ինտելեկտուալ իմպերիալիզմն է: Արևմտյան մեթոդոլոգիաներին և գիտելիքների շրջանակներին առաջնահերթությունը տալը կարող է նպաստել, որ ձևավորվեն այլ իմացաբանություններ և կրթական ավանդույթներ: Արդյունքում տեղի կունենա ինտելեկտուալ բազմազանության կորուստ և մշակութային ինքնությունների քայքայում։ 

Մյուս խնդիրն աշխարհում արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների ոչ համաչափ բաշխումն է։ Թեև այս ոլորտը հնարավորություն է տալիս անհատականացման և արդյունավետության միջոցով փոխակերպել կրթությունը, սակայն ավելի հարուստ երկրների կրթական հաստատությունները բնականաբար ունեն ավելի շատ ֆինանսական կարողություններ, ենթակառուցվածքներ և փորձ՝ ընդունելու և ինտեգրելու արհեստական բանականության ոլորտի վերջին նորարարությունները և բարելավելու  իրենց կրթական համակարգերը։ 
Իսկ աղքատ երկրները չունեն նման հնարավորություններ։

Արդյունքում, ոչ միայն խորանում է  անհավասարությունն, այլ նաև մեծանում է կրթական բացը զարգացած և զարգացող երկրների միջև, իսկ կրթական ու տնտեսական աղքատության ցիկլը դառնում է  հավերժական:

 

Իսկ ի՞նչ պետք է անել

Նման խնդիրներին դիմակայելու համար ԲՈՒՀ-երն ու կրթական հաստատությունները պետըք է կիրառեն բազմակողմանի ու տարբեր մոտեցումներ։ Շատ կարևոր է նաև տվյալ երկրում  արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացումը։

Դրա համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել տեղական հետազոտական նախագծերում, բացել արհեստական բանականության ոլորտում աշխատող հետազոտական կենտրոններ և մշակել գործիքներ ու համակարգեր, որոնք կհամապատասխանեն այդ երկրի կարիքներին։

Բացի այդ, տեղեկատվության դիֆերսիֆիկացումը և վստահ լինելը որ արհեստական բանականության տեխնոլոգիաները նախատեսված են տարբեր լեզուներով ու տարբեր հասարակաություններում կիրառվելու համար, հնարավորություն կտա մեծացնել այս տեխնոլոգիաների ընդգրկումն ու արդյունավետությունը տարբեր ոլորտներում:

Շատ կարևոր են նաև այս տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողությունը և էթիկական նորմերի ապահովումը։ Դա կապահովի կրթական հաստատություններում այդ տեխնոլոգիաների ճիշտ և պատասխանատու օգտագործումը:

Միջազգային համագործակցությունը և գիտելիքի փոխանակումը նույնպես պետք է խրախուսվեն, որպեսզի գիտելիքն ու փորձը ավելի արդար բաշխվեն և արհեստկաան բանականությունը հնարավորություն տա օգտվել բազմազան հնարավորությունենրից ու նորարարություններից:

Մյուս կարևոր գործոնը մարդկային ռեսուրսների վերապատրաստման մեջ ներդրումներ կատարելն է։ Տեղացի հետազոտողներին, ուսուցիչներին և ուսանողներին արհեստական ինտելեկտի ոլորտում անհրաժեշտ հմտություններով զինելու համապարփակ կրթական ծրագրերի մշակումը կարող է օգնել նվազեցնել անհավասարությունները և ապահովել, որ այդ տեխնոլոգիաները մշակվեն և օգտագործվեն ի շահ  տարբեր երկրների հասարակությունների:

Եվ ի վերջո ԲՈՒՀ-երն ու կրթական հաստատությունները պետք է դիմակայեն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների օգտագործման երկակի մարտահրավերներին՝ կրթությունը բարելավելու և թվային նեոգաղութատիրության վտանգներին դիմակայելու համար:

Համապարփակ ու պատասխանատու մոտեցման արդյունքում հնարավոր կլինի ապահովել, որ արհեստական բանաանության ոլորտի տեխնոլոգիաները մշակվեն և օգտագործվեն այնպես, որ դրանցից օգտվեն  ամբողջ աշխարհի հասարակություններիը և ապահովվի ավելի արդար և համապարփակ  գլոբալ կրթության հնարավորություն։