Neuralink-ը չիպ է տեղադրել 2-րդ մարդու ուղեղում. Իլոն Մասկ
https://parstoday.ir/hy/news/world-i221338-neuralink_ը_չիպ_է_տեղադրել_2_րդ_մարդու_ուղեղում._Իլոն_Մասկ
Իլոն Մասկի Neuralink ընկերությունն արդեն երկրորդ կամավորի ուղեղում տեղադրել է իր սարքը, որն անդամալույծ բուժառուներին հնարավորություն է տալիս միայն մտքի միջոցով օգտագործել թվային սարքեր։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 06, 2024 16:26 Asia/Tehran
  • Neuralink-ը չիպ է տեղադրել 2-րդ մարդու ուղեղում. Իլոն Մասկ

Իլոն Մասկի Neuralink ընկերությունն արդեն երկրորդ կամավորի ուղեղում տեղադրել է իր սարքը, որն անդամալույծ բուժառուներին հնարավորություն է տալիս միայն մտքի միջոցով օգտագործել թվային սարքեր։

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Neuralink-ը դեռ իր սարքի փորձարկման փուլում է։ Սարքն օգտագործող առաջին բուժառուն հնարավորություն է ստացել խաղալ տեսախաղեր, օգտվել համացանցից, գրառումներ անել սոցիալական ցանցերում և շարժել համակարգչի կուրսորը։

Մասկը շատ մանրամասներ չի հայտնել երկրորդ բուժառուի մասին, բայց նշել է, որ իմպլանտը շատ լավ աշխատում է։ Նա հավելել է, որ այս տարի Neuralink-ն իմպլանտներ կտրամադրի ևս 8 բուժառուի։