Գիտնականները անօդաչուից մահացու բակտերիաներով վարակված տասնյակ հազարավոր մոծակներ են բաց թողել
https://parstoday.ir/hy/news/world-i221360-Գիտնականները_անօդաչուից_մահացու_բակտերիաներով_վարակված_տասնյակ_հազարավոր_մոծակներ_են_բաց_թողել
Մոծակների դեմ պայքարի համաշխարհային ծրագրի գիտնականների միջազգային թիմը նոր եղանակ է մշակել արնախում միջատների պոպուլյացիաները վերահսկելու համար: Ըստ այդ եղանակի, բակտերիայով վարակված բազմաթիվ մոծակների անօդաչու թռչող սարքերի միջոցով բաց են թողնում վայրի բնության մեջ: Հետազոտությունը հրապարակվել է Science Robotics (SciRobot) գիտական ամսագրում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 06, 2024 18:30 Asia/Tehran
  • Գիտնականները անօդաչուից մահացու բակտերիաներով վարակված տասնյակ հազարավոր մոծակներ են բաց թողել

Մոծակների դեմ պայքարի համաշխարհային ծրագրի գիտնականների միջազգային թիմը նոր եղանակ է մշակել արնախում միջատների պոպուլյացիաները վերահսկելու համար: Ըստ այդ եղանակի, բակտերիայով վարակված բազմաթիվ մոծակների անօդաչու թռչող սարքերի միջոցով բաց են թողնում վայրի բնության մեջ: Հետազոտությունը հրապարակվել է Science Robotics (SciRobot) գիտական ամսագրում։

Մոծակները մարդկանց համար վտանգավոր բազմաթիվ վիրուսներ են կրում, այդ թվում՝ դենգե տենդը, մալարիան, Արևմտյան Նեղոսի տենդը և այլ հիվանդություններ։

Մոծակների դեմ պայքարի մոտեցումներից մեկը հետևյալն է․ բնություն են բաց թողնում նրանց ցեղակիցներին, որոնք վարակված են միջատների համար մահացու բակտերիաներով: Սակայն այս մեթոդը բարդ է, ոչ այնքան արդյունավետ և կարող է վտանգավոր լինել:

Նոր հետազոտության ընթացքում թիմը կատարելագործել է մեթոդը՝ դրոնի օգնությամբ վարակված մոծակների տեղափոխման համար կոնտեյներ նախագծելով:

Մասնագետները տարա են ստեղծել, որում մինչև 160 հազար մոծակ է տեղավորվում և բաժանված է փոքր բաժանմունքների։ Անօդաչու թռչող սարքը տեղից տեղ է շարժվում՝ 150 միավոր խմբաքանակով միջատներ բաց թողնելով։

Համակարգը փորձարկվել է Ֆիջի կղզում։ Արդյունքները ցույց են տվել, որ մեթոդը լավ է գործել՝ համեմատած նույն աշխատանքը ձեռքով կատարելու հետ: Վարակված մոծակների բաշխումը զգալիորեն նվազեցրել է ընտրված տարածքներում մարդկանց համար վտանգավոր հիվանդություններ տարածող միջատների թիվը։