Ո՞ր հոսանքներն են աջակցում Բրիտանիայի հակամուսուլմանական տրամադրություններին
https://parstoday.ir/hy/news/world-i221436-Ո_ր_հոսանքներն_են_աջակցում_Բրիտանիայի_հակամուսուլմանական_տրամադրություններին
Pars Today- Բրիտանիայի ռասիստական հոսանքներն իսլամաֆոբիայի և այլատյացության միջոցով և օգտվելով սոցիալական դժգոհություններից, փորձում են նպաստել պառակտմանն ու բռնության տարածմանը։ Իսկ Իսրայելի և սիոնիստական խմբերի աջակցությունը կարևոր դերակատարություն ունի այդ գործընթացում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 09, 2024 10:43 Asia/Tehran
  • Ո՞ր հոսանքներն են աջակցում Բրիտանիայի հակամուսուլմանական տրամադրություններին

Pars Today- Բրիտանիայի ռասիստական հոսանքներն իսլամաֆոբիայի և այլատյացության միջոցով և օգտվելով սոցիալական դժգոհություններից, փորձում են նպաստել պառակտմանն ու բռնության տարածմանը։ Իսկ Իսրայելի և սիոնիստական խմբերի աջակցությունը կարևոր դերակատարություն ունի այդ գործընթացում։

Բրիտանիայում վերջին անկարգությունների ֆոնին ծայրահեղ աջ խմբերը հարձակվել են ներգաղթյալների և մուսուլմանների վրա: Անկարգությունները սրվել են այն բանից հետո, երբ Սաութպորտ քաղաքում դանակահարվել են երեք երիտասարդ աղջիկներ։

Հարձակումն իրականացրել է 17-ամյա կասկածյալը։ Սոցցանցերում նրա մասին խեղաթյուրված է տեղեկատվություն է տարածվել և նշվել է, որ նա մուսուլման ներգաղթյալ է, մինչդեռ իրականում նրա ծնողները ռուանդացի քրիստոնյաներ են:

Ծայրահեղ աջակողմյան խմբերի դերը

Այս անկարգությունների ժամանակ ծայրահեղ աջակողմյան սադրիչների կողմից հարձակումներ են իրականացվել փախստականների հյուրանոցների վրա:

Սադրիչներից մեկը Բրիտանիայի պաշտպանության լիգայի (EDL) հիմնադիր Թոմի Ռոբինսոնն է, ով սոցցանցերում տարածած սադրիչ տեսանյութերի միջոցով սրել է լարվածությունը: Ռոբինսոնը ներկայումս գտնվում է Կիպրոսում, որտեղ ապաստան է գտել՝ Բրիտանիայի դատական համակարգից խուսափելու նպատակով։

Հայտնիների ազդեցությունը

Սակայն ծայրահեղական հոսանքները միայն Ռոբինսոնի գործողություններով չեն սահմանափակվում։ Անկարգությունները հրահրում են նաև այնպիսի անձինք, ինչպես Էնդրյու Թեյթը և Նայջել Ֆարաջը:

Reform UK հակամիգրացիոն շարժման առաջնորդ և խորհրդարանի անդամ Նայջել Ֆարաջը պառակտող հայտարարություններով թիրախավորում է ներգաղթյալներին և մուսուլմաններին:

Նա վերջերս հայտարարել է, որ մուսուլմաններն անհամատեղելի են բրիտանական արժեքների հետ: Արդարացնելով փողոցային անկարգությունները, նա դրանք որակել է  «հասարակության վախի և դժգոհության արդյունք»:

Նա հայտարարել է․ «Այն, ինչ տեսնում եք Հարթլփուլի, Լոնդոնի կամ Սաութպորտի փողոցներում, ոչինչ է այն բանի համեմատ, ինչ կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում»։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը՝ վարչապետ Քիր Սթարմերի գլխավորությամբ, խստորեն դատապարտել է այս անկարգությունները և դրանք որակել որպես «ավազակություն»։

Քիր Սթարմերը հայտարարել է․ «Ես երաշխավորում եմ, որ դուք կզղջաք այս անկարգություններին մասնակցելու համար՝ կա՛մ ուղղակիորեն, կա՛մ որպես դրանք համացանցում  հրահրողներ»:

Ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը նույնպես Sky News-ին տված հարցազրույցում ասել է. «Մարդիկ, ովքեր կարծում էին, թե վայելում են ամառային արձակուրդները, տանը կհանդիպեն ոստիկանության հետ»:

Նաև բրիտանական հակաահաբեկչական ոստիկանության նախկին ղեկավար Նիլ Բասուն Ֆարաջին մեղադրել է բռնությունը չդատապարտելու մեջ և հայտարարել. «Արդյո՞ք Նայջել Ֆարաջը դատապարտել է բռնությունը, նա դատապարտե՞լ է Բրիտանիայի պաշտպանության լիգային»:

Իսրայելական ու սիոնիստական հետքը 

Բրիտանիայի ծայրահեղ աջ հոսանքները ոչ միայն ներքին անկարգություններ են հրահրել, այլ նաև որոշ դեպքերում աջակցել են Իսրայելի քաղաքականությանը: Որպես օրինակ՝ մայիսին հարյուրավոր աջ ազգայնականներ և Իսրայելի կողմնակիցներ հավաքվել էին Լոնդոնի հյուսիսում գտնվող փոքրիկ կինոթատրոնի մոտ՝ բողոքելու պաղեստինամետ ակտիվիստների դեմ: Հանրահավաքն անցկացվել է Իսրայելի կառավարության կողմից հովանավորվող կինոփառատոնի շրջանակներում:

Կազմակերպիչներից մեկը Middle East Eye-ին ասել է. «Նրանք բղավում էին և մոտենում մեզ, փորձում էին խլել մեր պաստառները ու ռասիստական վիրավորանքներ էին հնչեցնում»:

Իսրայելի հետ կապված Enough is Enough  և  Human Chain Project 7/10 խմբերը, որոնք ի հայտ եկան հոկտեմբերի 7-ից հետո, եղել են այս հանրահավաքների հիմնական հրահրողներից: Հանրահավաքներին մասնակցել են նաև ծայրահեղ աջ ակտիվիստներ, ինչպիսիք են Սեմ Ուեսթլեյքը և Բրայան Սթովելը։

Ազդեցությունը հասարակության վրա

Անկարգությունները վնասել են   մուսուլման համայքնին ու ներգաղթյալներին և  վախ ու անապահովություն են առաջացրել այս համայնքներում: Ոստիկանությունը և պաշտոնյաները հայտարարել են, որ անկարգություններին մասնակցողները  և բռնություն գործադրողները պատասխանատվության կենթարկվեն:

Նախկին լեյբորիստ պատգամավոր Դայան Էբոթն X-ում գրել է. «Ներհգաղթյալների դեմ ուղղված աննախադեպ մասշտաբով անկարգություններն ամբողջ երկրում սպառնում են մեր կյանքին, ունեցվածքին և ոստիկաններին: Մենք պետք է հետ կանչենք խորհրդարանը»:

Բրիտանիայում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետազոտությունը  ցույց է տալիս, որ Թոմի Ռոբինսոնի, Էնդրյու Թեյթի և Նայջել Ֆարաջի նման ծայրահեղական անձինք փորձում են կեղծ տեղեկատվության միջոցով ատելություն սերմանել մուսուլմանների նկատմամբ։

Բրիտանիայի ռասիստական հոսանքներն իսլամաֆոբիայի և այլատյացության միջոցով և օգտվելով սոցիալական դժգոհություններից, փորձում են նպաստել պառակտմանն ու  բռնության տարածմանը։ Իսկ Իսրայելի և սիոնիստական խմբերի աջակցությունը  կարևոր դերակատարություն ունի այդ գործընթացում։

Սակայն հասարակությունն ու կառավարությունը պետք է միասնաբար պայքարեն այս հոսանքների դեմ՝  անվտանգությունն ու սոցիալական համերաշխությունը պահպանելու համար։