ԱՄՆ-ն 3․5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Իսրայելին 
(last modified Sat, 10 Aug 2024 08:24:12 GMT )
Օգոստոս 10, 2024 11:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն 3․5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Իսրայելին 

ԱՄՆ-ն 3․5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Իսրայելին։ Օգնությունը կտրամադրվի աստիճանաբար։ 

Սա ապրիլին Կոնգրեսում հաստատված 14․ 1 միլիարդ դոլարի բյուջեի մի մասն է։ Այդ բյուջեն Իսրայելը կարող է հատկացնել ԱՄՆ-ից առաջադեմ սպառազինության համակարգեր և այլ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Հատկանշական է, որ այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ Սիոնիստական ռեժիմը սպասում է ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանության համար Դիմադրության առանցքի պատասխանին։ Փաստորեն ԱՄՆ-ն փորձում է օգնել Իսրայելին և լրացնել Թել Ավիվի զենքի պաշարները։ 
3․5 միլիարդ դոլարի սպառազինական օգնության փաթեթի մասին հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս ռեժիմի նկատմամբ Բայդենի կառավարության իրական վերաբերմունքը, որը հակասում է Թել Ավիվի դեմ ուղղված բողոքներին, ինչպես նաև Ռաֆահի վրա հարձակմանն ընդդիմանալու և Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին հայտարարություններին։ 
Ջո Բայդենը հայտարարել է․ «Որպես Իսրայելի երկարամյա կողմնակից և ԱՄՆ միակ նախագահը, ով այցելել է Իսրայել պատերազմի ժամանակ, ես ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո հայտարարեցի, որ Իսրայելի անվտանգության հանդեպ Վաշինգտոնի հանձնառությունն անսասան է»: 
Թեև Գազայում իսրայելի ոճրագործություններին ու ցեղասպանությանը մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան 40 հազար մարդ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, սակայն 2024 թվականի մայիսին Բայդենի կառավարության կողմից Կոնգրեսին տրամադրված զեկույցում, որը վերաբերվում էր այն հարցին, թե ինչպե՞ս են երկրներն օգտագործում ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, կառավարությունը նշել էր,  «Չկան հստակ ապացույցներ, որ Թել Ավիվն օգտագործել է ամերիկյան զենք՝ խախտելով միջազգային իրավունքը»:
Զեկույցում Պետդեպարտամենտը նշել է․  «Կարելի է գնահատել», որ ԱՄՆ-ի կողմից մատակարարված զենքն օգտագործվել է Իսրայելի պարտավորություններին «անհամապատասխանող» ձևով»: Միևնույն ժամանակ, ռեժիմի գործողություններն արդարացնելու համար նշվել է, որ Իսրայելը Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու հարցում «ռազմական մարտահրավերի» առաջ է կանգնել։
Այս պնդումը բազմիցս հնչել է ամերիկյան և արևմտյան ԶԼՄ-ներում՝ Գազայի պատերազմում իսրայելական ինքնաթիռների վրա զենքերի և զինամթերքի տեղադրման ժամանակ, որոնցով ոչնչացվել են բնակելի տներ ու կառույցներ։ Այդ զենքերի թվում կարելի է  նշել  կառավարվող և  խրամատների վրա հարձակման ժամանակ կիրառվող ռումբեր, որոնք ԱՄՆ-ն  ուղղակիորեն տրամադրել է ռեժիմին։ 
ԱՄՆ-ում հրապարակված տարբեր զեկույցներում այս փաստը հաստատվել է։ ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյաներից և միջազգային իրավունքի փորձագետներից կազմված անկախ աշխատանքային խումբը հայտարարել է, որ Գազայի բնակիչները նահատակվել են ամերիկյան զինամթերքի կիրառման հետևանքնով։ Զեկույցում ասվում է, որ զոհվել է մոտ 35 հազար պաղեստինցի, այդ թվում՝ 14 հազար երեխա՝ նշելով, որ «նրանց մեծ մասը սպանվել է ամերիկյան զինամթերքից»։
Գազայում Իսրայելի ոճրագործություններին և ամերկլյան զենքով պաղեստինցիների սպանությունների աճին զուգահեռ, մեծացել է նաև ռեժիմին զենքի վաճառքի դադարեցումը պահանջողների թիվը։ Մայիսին ԱՄՆ Կոնգրեսի 88 դեմոկրատ ներկայացուցիչներ  նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակում պահանջում էին արգելել Իսրայելին հարձակողական զենքի վաճառքը։
Նամակում ասված էր, որ Իսրայելի կողմից Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու ճանապարհին առաջացրած սահմանափակումները հանգեցրել են աննախադեպ հումանիտար աղետի։ 
Հատկանշական է, որ սենատոր  Քրիս Վան Հոլենը և մի խումբ այլ սենատորներ նույնպես համաձայնվել են Կոնգրեսի 88 ներկայացուցիչների հետ։ Վան Հոլենն  այդ կապակցությամբ ասել է․ «Մենք փորձում ենք թույլ չտալ, որ ԱՄՆ կառավարությունն ավելի շատ հարձակողական զենք ուղարկի Իսրայել, քանի դեռ վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի փոխել իր քաղաքականությունը և չի փարատել Վաշինգտոնի մտահոգությունները։  Կառավարությունը պետք է զերծ մնա Իսրայել ավելի շատ հարձակողական զենք ուղարկելուց»:
Մինչ այդ ԱՄՆ Կոնգրեսի 40 անդամներ, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նենսի Փելոսին, Բայդենին ուղղված նամակով խնդրել էին դադարեցնել զենքի վաճառքը Սիոնիստական ռեժիմին։

Իսկ ԱՄՆ-ի ամենախոշոր մուսուլմանական կազմակերպությունը՝ Ամերիկյան-իսլամական խորհուրդը, Պետդեպարտամենտի իսրայելամետ դիրքորոշման և Սիոնիստական ռեժիմի «Նեթզահ Յեհուդա» ծայրահեղական սիոնիստական գումարտակի  նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելու պատճառով, պահանջել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրաժարականը։
Խորհրդի փոխնախագահ Էդվարդ Ահմեդ Միտչելը հայտարարել է․ «Այս ծայրահեղական գումարտակյն ամերիկան զենքի կիրառմամբ մարդու իրավունքների ակնհայտ խախտումներ է թույլ տվել»։ 
Անդրադառնալով Բլինքենի կողմից գումարտակի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պահանջի մերժմանը, նա ասել է․ «ԱՄՆ պետքարտուղարն այդ որոշմամբ գիտակցաբար խախտել է Միացյալ Նահանգների օրենքները»։
Այժմ պարզ է, որ ԱՄՆ-ը երկակի քաղաքականություն է վարում Իսրայելի հետ հարաբերություններում։ Մինչ Կոնգրեսի զգալի թվով օրենսդիրներ դեմ են Սիոնիստական ռեժիմին զենք վաճառելուն, Սպիտակ տունը շարունակում է զինել Թել Ավիվին և զինամթերքի ու հզոր ռումբերի խոշոր խմբաքանակներ է ուղարկում Իսրայել՝ սպանելու Գազայի ճնշված ժողովրդին: Թել Ավիվին Սպիտակ տան անվերապահ աջակցությունը միշտ կանաչ լույս է եղել  ռեժիմի համար՝ շարունակելու իր հանցավոր գործողությունները, հատկապես Գազայի ժողովրդի ցեղասպանություն