Օգոստոս 11, 2024 15:38 Asia/Tehran
  • Ուկրաինական բանակի ԱԹՍ-ների ու հթրիռների ոչնչացումից մինչև Բելառուսի նախազգուշացումը Կիևին, Ուկրաինայի պատերազմի վերջին զարգացումները

Ուկրաինայի պատերազմի վերջին զարգացումների թվում կարելի է նշել ռուսական ուժերի կողմից ուկրաինական բանակի մի քանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ոչնչացումը, Ուկրաինայի որոշ հատվածներում ահազանգերի հնչեցումը, Կիևում տեղի ունեցած պայթյունները և Բելառուսի նախազգուշացումը՝ Մինսկում Ուկրաինայի դեսպանատունը փակելու կապակցությամբ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է մի քանի ուկրաինական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ոչնչացման մասին։
Pars Today-ի փոխանցմամբ՝  ՌԴ ՊՆ հայտարարության մեջ ասվում է, որ ԶՈՒ պաշտպանական համակարգերը շաբաթ գիշեր տարբեր շրջաններում որսացել և ոչնչացրել են ուկրաինական բանակի 32 անօդաչու թռչող սարք և չորս «Տուչկա-Ու» մարտավարական հրթիռ։

Իսկ ՌԴ Կուրսկ երկրամասի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտարարել է, որ բնակելի շենքի վրա ուկրաինական հրթիռով իրականացված հարձակման հետևանքով տուժել է 13 մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Sada El-Balad լրատվական գործակալությունը, հղում անելով France Press-ին, հայտնել է, որ  Կիևի վրա ռուսական հրթիռային հարձակման մասին Ուկրաինայի ռազմաօդային ուժերի նախազգուշացումից հետո քաղաքում որոտացել է մի քանի պայթյուն։ Ըստ այդ հայտարարության՝ ռուսական ԱԹՍ-ները հարձակում են իրականացրել 5 տարբեր թիրախների վրա։  Ուկրաինայի բանակը հայտարարել է, որ ՀՕՊ ստորաբաժանումը բերվել է մարտական պատրաստվածության վիճակի։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաիանակն բանակն աննախադեպ հարձակում էր իրականացրել ՌԴ Կուրսկ երկրամասի վրա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այդ հարձակումն անվանել է «խոշոր սադրանք»։

Մյուս նորությունը վերաբերվում է Բելառուսի ԱԳՆ հայտարարությանմը, ըստ որի՝ եթե Կիևը շարունակի Մինսկի նկատմամբ իր անխոհեմ քաղաքականությունը, այդ երկիրը կքննարկի Ուկրաինայի դեսպանատունը փակելու հարցը։ Հայտարարությունը հրապարակվել է ուկրաինական ԱԹՍ-ների կողմից Բելառուսի օդային տարածքի խախտումից հետո։

Այն բանից հետո, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ երկրի օդային տարածքում ոչնչացվել է ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք, ԱԳՆ-ն կանչել է Մինսկում Ուկրաինայի դեսպանին։ Դեսպանին զգուշացրել են, որ Ուկրաինայի նման գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության սրման։

Ռուսաստանի տարածքի վրա Կիևի ուժերի հարձակումից հետո Բելառուսն ուժեղացրել է ՌԴ սահմանին տեղակայված իր ուժերն ու ավելացրել տեխնիկան։