Քամալա Հարիսը պաշտոնապես ընդունել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը
Քամալա Հարիսը պաշտոնապես ընդունել է 2024թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Դեմոկրատական կուսակցության քառօրյա ազգային համագումարի վերջին օրն ունեցած ելույթում, ընդունելով իր թեկնածությունը, Քամալա Հարիսը դիմել է հանրապետականներին, ասելով․ «Հաղթանակի դեպքում նախագահը կլինի բոլոր ամերիկացիների նախագահը, և ես երկիրը վեր կդասեմ կուսակցությունից և իմ անձից»։
Հարիսը վերջերս հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում կընդունի պարենային ապրանքների գների բարձրացման դաշնային արգելքի մասին օրենք և պետական սուբսիդիաներ կհատկացնի բնակարանների գնման համար։
Արձագանքելով Հարիսի հայտարարությանը, հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը նշել է, որ այդ քաղաքականությունն ու ծրագիրը կոմունիստական են և կհանգեցնեն ԱՄՆ-ի կործանմանը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Ընտրություններում կմրցեն դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը և հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը։