Վրաստանում ԱՄՆ-ի «գունավոր հեղափոխության» բացահայտումը Ռուսաստանի կողմից
Ռուսաստանի անվտանգության ծառայությունը հայտարարել է Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո «գունավոր հեղափոխություն» իրականացնելու ԱՄՆ-ի ծրագրի մասին։
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ՍՎՀ) երկուշաբթի օրը, հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով.- ԱՄՆ-ը դժգոհ է Վրաստանում իրավիճակի փոփոխությունից և երկրում «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
Այս հայտարարության մեջ ասվում է.- Չնայած ամերիկացիների ջանքերին, Վրաստանի ընդդիմադիր ուժերը (ամերիկամետ և արևմտամետ) մնում են ցրված և նրանց ստեղծած կոալիցիաները շատ փխրուն են, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը մտադիր է ճնշում գործադրել իշխանությունների վրա խորհրդարանական ընտրություններին մնացած շաբաթների ընթացքում, իշխող կուսակցության (Վրացական երազանք) ընտրական դիրքերը թուլացնելու համար։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը Վրաստանում ամերիկյան գունավոր հեղափոխության ծրագրի մասին հայտարարել է․- Ենթադրվում է, որ քվեարկության ժամանակ Թբիլիսիի հրապարակում կհրապարակվեն «ընտրակեղծիքների» ապացույցներ և փաստաթղթեր, որից հետո ընտրությունների արդյունքները չեն հաստատվի և այդպիսով կպահանջվի իշխանափոխություն։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հուլիսի սկզբին հայտարարություն է տարածել, որում ասված է, որ Սպիտակ տունը նախագիծ է մշակել՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունների նախաշեմին, վարկաբեկելու Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Ռուսաստանին ներկայացնել Վրաստանի բոլոր խնդիրների պատճառը։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ ամերիկացի պլանավորողները վրացական կառավարությանն ընդդիմացող ուժերին հրամայել են Վրաստանում համազգային ցույցեր կազմակերպել։