Չինաստան․Գազան այսօր դժոխքի է վերածվել Երկրի վրա
(last modified Fri, 30 Aug 2024 06:59:36 GMT )
Օգոստոս 30, 2024 10:29 Asia/Tehran
  • Չինաստան․Գազան այսօր դժոխքի է վերածվել Երկրի վրա

Նախազգուշացնելով, որ Գազան այսօր դարձել է դժոխք Երկրի վրա, ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը խստորեն քննադատել է Սիոնիստական ռեժիմին՝ Գազայի պատերազմի և Հորդանան գետի Արևմտյան ափի վրա հարձակումների համար:

Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին Սիոնիստական ռեժիմի աննախադեպ դաժանությունն ու հանցագործությունները լայն հակազդեցություն են առաջացրել հատկապես այն երկրների շրջանում, որոնք չեն գտնվում արևմտյան ուժի ուղեծրում:

«Ալ Ջազիրա» գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը ԱԽ նիստում ունեցած ելույթում դատապարտել է Իսրայելի գործողությունները, հայտարարելով, որ   շարունակելով  Արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնման քաղաքականությունը և պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա հարձակվելով ու ձերևբակալելով, ռեժիմը խախտում է միջազգային օրենքներն ու ԱԽ բանաձևերը։ 

Անդրադառնալով Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Ջենինում, Թուլքարամ և Թուբասում Իսրայելի գործողություններին, չինացի դիվանագետը նշել է, որ Պեկինը խստորեն դատապարտում է այդ գործողությունները:

Նրա խոսքով․ «Վերջերս Իսրայելի ռազմական իշխանությունները կոչ արեցին Արևմտյան ափին կիրառել նույն մեթոդը, որ կիրառվել է Գազայում, ինչը չափազանց մտահոգիչ է, քանի որ այսօր Գազան դարձել է դժոխք երկրի վրա»։

Չինացի դիվանագետը հավելել է․ «Մենք երբեք թույլ չենք տա, որ Գազայի մարդկային ողբերգությունը կրկնվի Հորդանան գետի Արևմտյան ափին, քանի որ դա նշանակում է Հորդանան գետի արևմտյան ափը վերածել երկրի վրա գտնվող մեկ այլ դժոխքի»։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի կեղծ  ռեժիմն ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների լիակատար աջակցությամբ, Գազայի հատվածում և Հորդանան գետի Հորդանան գետի արևմտյան ափին զանգվածային ջարդերի ենթարկում պաղեստինցիներին։ Իսկ այդ հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների լռության պատճառով, ռեժիմի ռազմական մեքենան շարունակում է պաղեստինցի կանանց և երեխաների սպանությունը։