Հարիսի կոկորդիլոսի արցունքները՝ Գազայի համար
Սիոնիստական ռեժիմին ռազմական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ փոխնախագահը կոկորդիլոսի արցունքներ է թափել Գազայի համար։
«Մեհր» գործակալությունը, վկայակոչելով «Շահաբ» գործակալությանը, հայտնում է, որ Քամալա Հարիսը խոսել է Գազայի վերաբերյալ։
Ընդգծելով ԱՄՆ-ի համակողմանի աջակցությունը Սիոնիստական ռեժիմին, նա ասել է․ «Շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվում, և մենք պետք է գնանք հրադադարի: Ամերիկացի միջնորդները Դոհայում են հրադադարի համար, և այս պատերազմը պետք է ավարտվի։ Դոհայի բանակցություններում մենք պետք է համաձայնության գանք, և պատերազմը պետք է ավարտվի։ Գազայում հրադադարից հետո տարածաշրջանում տեղի կունենան բազմաթիվ զարգացումներ»։
Նա ընդգծել է նաև խնդիրը «երկու պետություն» սկզբունքով լուծելու անհրաժեշտությունը։
ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է․ «Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու, և կարևոր չէ, թե ինչպես։ Իսրայելին զենք ուղարկելու ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվի»։