ՄԱԿ–ի ԳԱ–ին պատրաստվելու շրջանակում ՀԱՊԿ–ի ներկայացուցիչները հստակեցրել են դիրքորոշումները
(last modified Wed, 04 Sep 2024 14:38:19 GMT )
Սեպտեմբեր 04, 2024 18:08 Asia/Tehran
  •  ՄԱԿ–ի ԳԱ–ին պատրաստվելու շրջանակում ՀԱՊԿ–ի ներկայացուցիչները հստակեցրել են դիրքորոշումները

ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի օրակարգի հարցերի շուրջ խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում, քննարկել են ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության մասին ավանդական երկամյա բանաձևի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի ընթացքում։

Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչները, արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, անդամ պետությունների դեսպանությունների և մշտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներ:

«Քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի մասնակցության հեռանկարները։ Կարևորվել է արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու ջանքերում կազմակերպության ներդրումը», - ասված է հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայանալիք «Ապագայի գագաթնաժողովին» մասնակցելու համար ՀԱՊԿ անդամ պետությունների նախապատրաստման շրջանակում նաև հստակեցվել են դիրքորոշումները:

Հարավային Կովկասում բարդ իրավիճակը պահպանվում է Արևմուտքի պատճառով. ՀԱՊԿ շտաբի ղեկավար

«Քննարկվել են ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների փոխգործակցության հարցերը», - հավելել են կազմակերպությունում:

Խորհրդակցությունները վերահաստատել են, որ ՀԱՊԿ անդամ պետությունների մոտեցումները մեծամասամբ համընկնում են, և նրանք մտադիր են ՄԱԿ-ում փոխգործակցությունն ամրապնդել դաշնակցային հարաբերությունների ոգով։

 

 

Պիտակ