Նիգերիացի երեխաները երթ են անցկացրել՝ ի պաշտպանություն Գազայի երեխաների
(last modified Fri, 06 Sep 2024 05:44:46 GMT )
Սեպտեմբեր 06, 2024 09:14 Asia/Tehran
  • Նիգերիացի երեխաները երթ են անցկացրել՝ ի պաշտպանություն Գազայի երեխաների

Սեպտեմբերի 5-ին Նիգերիայի Բաուչի շրջանում կայացել է երթ, որին մասնակցել են երեխաներ։ Նրանք վանկարկել են կարգախոսներ ի աջակցություն Գազայի երեխաների։

Iran Press-ի հաղորդմամբ՝ երթի մասնակից երեխաները պահել են Պաղեստինի դրոշները և աջակցություն հայտնել Իսրայելի դեմ պաղեստինյան Դիմադրությանը։

Երթի մասնակիցներից ութամյա Սաբիրե Մուսի Բեյ Մոհամմադն Iran Press-ին  ասել է.«Ռաբի ալ-Ավալ սուրբ ամսվա մեկնարկին, որը մեր սիրելի մարգարեի ծննդյան և տոնակատարության ու  ուրախության ամիս է, մենք չենք կարող մոռանալ Գազայի մեր եղբայրներին և քույրերին, հատկապես երեխաներին»:

Մեկ այլ մասնակից Զեյնաբ Հաբիբն Iran Press-ին ասել է․ «Այսօր մեր պաղեստինցի եղբայրներն ու քույրերն ապրում են Իրսայելի ահաբեկչության պայմաններում։ Գազայի երեխաներն այդ ահաբեկչությունների պատճառով որբանում են, կանայք՝ այրի դառնում։ Իսրայելն ավերում է Գազայի հիվանդանոցներն  ու տները։ Եվ կարևոր է օգտագործել բոլոր միջոցները՝ արտահայտելու մեր դժգոհությունն ու զայրույթը Միացյալ Նահանգների և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նկատմամբ, որոնք չեն կարողանում դադարեցնել Պաղեստինի  կանանց և երեխաների դեմ ուղղված Իսրայելի գործողությունները»։