Սեպտեմբեր 07, 2024 17:43 Asia/Tehran
  • Պուտինը  Փեզեշքյանին  հրավիրել է մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանի Կազան քաղաքում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում Իրանի նախագահը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքյանը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Այս հարցազրույցում Ջալալին պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկու երկրների միջև համապարփակ համաձայնագիրը կարող է ստորագրվել Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում, ասել է,- «Մենք այդ մասին խոսել ենք մեր ռուս գործընկերների հետ։ Սա Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքյանի առաջին այցն է լինելու Ռուսաստանի Դաշնություն։ Թեհրանում կամ Մոսկվայում երկու տարբերակ է քննարկվում։  Առաջին տարբերակն այն է, որ փաստաթուղթը ստորագրվի Կազանի գագաթնաժողովի շրջանակում, իսկ երկրորդ տարբերակը՝ առանձին հանդիպման ժամանակ»։

Ջալալին հավելել է․ «Մենք փաստացի վերջնական տեսքի ենք բերել համապարփակ ռազմավարական փաստաթուղթը, մշակվում են ներքին ընթացակարգեր այն ստորագրելու համար»։