Տարբեր երկրներում շարունակվում են Գազայում Իսրայելի իրականցրած ցեղասպանության դեմ բողոքի ցույցերը
Տարբեր երկրներում շարունակվում են Գազայում Իսրայելի իրականցրած ցեղասպանության դեմ բողոքի ցույցերը։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Վիեննայում կայացած ցույցի հազարավոր մասնակիցներ կրել են տարբեր գրություններով պաստառներ և պահանջել անհապաղ ու կայուն հրադադար հաստատել Գազայում։
Լոնդոնում նույնպես տեղի է ունեցել բղոքի ցույց, որի մասնակիցները համերաշխություն են հայտնել Պաղեստինի ժողովրդին և պահանջել դադարեցնել Իսրայելի ցեղասպան ռեժիմին ամերիկյան զենքի տրամադրումը։
Ցուցարարները Բրիտանիայի կառավարությանը նույնպես կոչ են արել դադարեցնել ցանկացած տեսակի զենքի արտահանումը Թել Ավիվ։
Արգենտինայում կայացած ցույցի մասնակիցները նույնպես պահանջել են դադարեցնել Գազայում Իսրայելի ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունը։
«Ալ Ջազիրան» հեռարձակել է շվեդական Մալմյո քաղաքում կայացած բողոքի ցույցի կադրերը, որի մասնակիցները պահանջել են դադարեցնել Գազայի դեմ Իսրայելի պատերազմը։
Բեռլինում կայացած ցույցի մասնակիցներն աջակցություն են հայտնել պաղեստինյան ճնշված ժողովրդին և դատապարտել Իսրայելի կողմից Գազայում իրականացվող ցեղասպանությունը։
Դանիայի Կոպենհագեն քաղաքի բնակիչները նույնպես համերաշխություն են հայտնել Պաղեստինի ժողովրդի հետ և պահանջել են վերջ տալ Գազայի հատվածում պատերազմին։