Սեպտեմբեր 10, 2024 10:50 Asia/Tehran
  • Գազայի պատերազմում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին Մեծ Բրիտանիայի մեղսակցության ցնցող փաստերը

Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդը քննադատել է այդ երկրի կառավարության մեղսակցությունը Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, ինչը սրում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում իրավիճակը։ 

Pars Today-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Գազայում Իսրայելի պատերազմին դիմակայելու  հարցում Լոնդոնի վարած երկակի քաղաքականությանը, Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ Կիպրոսը դարձել է Գազայի ու Լիբանանի դեմ Լոնդոնի և Թել Ավիվի հետախուզական գործունեության կենտրոնը։ 
Պաղեստինամետ քաղաքական գործիչը հավելել է. «Գազայի պատերազմի ընթացքում Բրիտանիան իր կղզիներից մեկում տեղեկատվություն է փոխանակել Իսրայելի հետ՝ Գազայի, Լիբանանի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի Դիմադրության խմբերի վերաբերյալ»։ 
Նշելով, որ կառավարության կողմից Թել Ավիվ զենքի արտահանման որոշ լիցենզիաներ չեղարկելու մասին լուրերը ձևական բնույթ են կրում, Քորբինը կոչ է արել բրիտանական կառավարությանը լուրջ քայլեր ձեռնարկել Սիոնիստական ռեժիմին սաստելու ուղղությամբ։ 
Անդրադառնալով բրիտանացիների շրջանում հակասիոնիստական տրամադրություններին և ռեժիմին զենքի տրամադրումը դատապարտելող բողոքի ցույցերին, Քորբինը հավելել է․ «Քաղաքական իշխանությունները փորձում են պայքարել Գազայի ժողովրդին աջակցող բրիտանացիների կողմից անցկացվող բողոքի ցույցերի դեմ»։ 
Քորբինը հավելել է, որ բրիտանական իշխանությունները քաջ գիտակցում են, որ չեն կարողանում դիմակայել  մեկ միլիոն բրիտանացի պաղեստինամետ ցուցարարներին։
Նա ընդգծել է, որ Գազայի և Ուկրաինայի   պատերազմներում Բրիտանիան կիրառում է երկակի ստանդարտներ, մի կողմից աջակցելով Իսրայելին, մյուս կողմից՝ դատապարտելով Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի վրա։

Պիտակ