Արդեն 34 երկիր է հայտարարել ԲՐԻԿՍ–ին միանալու ցանկության մասին. Պուտին
Արդեն 34 երկիր հայտարարել է, որ ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ի աշխատանքին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգում կազմակերպության երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ կազմակերպության անդամները չէին կարող անուշադրության մատնել բազմաթիվ պետությունների կողմից ԲՐԻԿՍ–ի նկատմամբ աճող հետաքրքրությունը ։
Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը` որպես ԲՐԻԿՍ-ի գործող նախագահ, ընթացիկ տարում մեծ պատասխանատվությամբ է մոտեցել միավորման շրջանակում համատեղ գործունեության կազմակերպմանը:
«Մեր նախագահության վրա հատուկ առաքելություն է դրվել՝ ամեն կերպ նպաստել նոր մասնակից երկրների հնարավորինս արագ և օրգանական ինտեգրմանը ԲՐԻԿՍ–յան բոլոր մեխանիզմներին», - հստակեցրել է նա:
Պուտինը պարզաբանել է, որ կազմակերպությանը մասնակցելու նկատմամբ այլ երկրների մեծ հետաքրքրության պատճառով ԲՐԻԿՍ–ի բոլոր մասնակիցների հետ ակտիվ քննարկվում է, թե համագործակցության ինչ ձևեր և տեսակներ կարող են մշակվել գործընկեր պետությունների հետ։ Այդ հարցերը պետք է հաստատվեն Կազանում հոկտեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում: