Թույլ չենք տա, որ Վրաստանն օգտագործվի այլ պետությունների շահերից ելնելով. Կալաձե
https://parstoday.ir/hy/news/world-i223048-Թույլ_չենք_տա_որ_Վրաստանն_օգտագործվի_այլ_պետությունների_շահերից_ելնելով._Կալաձե
Թույլ չենք տա, որ Վրաստանն օգտագործվի այլ պետությունների շահերից ելնելով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 15, 2024 16:23 Asia/Tehran
  • Թույլ չենք տա, որ Վրաստանն օգտագործվի այլ պետությունների շահերից ելնելով. Կալաձե

Թույլ չենք տա, որ Վրաստանն օգտագործվի այլ պետությունների շահերից ելնելով:

Վրաստանի իշխանությունները չեն միացել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին, և այժմ թույլ չեն տա երկիրն օգտագործել այլ պետությունների շահերի համար, հայտարարել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պաշտպանեցինք մեր երկիրը, պաշտպանեցինք մեր շահերը։ Երկիրը չմիացավ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին, որոնք միայն կվնասեին վրացի արտադրողներին, գյուղացիներին, ինչպես նաև երկրորդ ճակատ չբացեց։ Մենք թույլ չենք տա, որ Վրաստանն օգտագործվի այլ պետությունների շահերից ելնելով: Մենք կպաշտպանենք մեր երկիրն ու մեր ժողովրդին»,- լրագրողներին ասել է Կալաձեն Գորի քաղաքում նախընտրական հանրահավաքից հետո: