Սեպտեմբեր 17, 2024 17:45 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնեցրել են ընդհանուր սահմանի մի մասը

Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնեցրել են ընդհանուր պետական սահմանի երկու երրորդը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն:

«Մենք կարծում ենք, որ ադրբեջանա-վրացական սահմանի վերաբերյալ վիճելի հարցեր չկան, կան չհամաձայնեցված հարցեր»,- ասել է Հաջիզադեն։

Նա հավելել է, որ սահմանային հարցը կարևոր է և բարդ յուրաքանչյուր պետության համար։ Նրա խոսքով՝ սահմանազատման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սահմանագիծն այնպես պետք է որոշվի, որ հետո հարցին վերադառնալու կարիք չլինի։

Նշենք, որ վրաց-ադրբեջանական սահմանի ընդհանուր երկարությունը 480 կմ է: Պետական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը սկսվել են 1996 թվականին երկկողմ միջկառավարական հանձնաժողովի կողմից:

 

Պիտակ