Ռուսաստանը եւ Չինաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել Ճապոնական ծովում
(last modified Sun, 22 Sep 2024 14:44:46 GMT )
Սեպտեմբեր 22, 2024 18:14 Asia/Tehran
  •  Ռուսաստանը եւ Չինաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել Ճապոնական ծովում

Խաղաղօվկիանոսյան նավատորմը տեղեկացրել է «Բեյբու/Փոխգործակցություն-2024» ռուս-չինական զորավարժությունների մեկնարկի մասին։ Զորավարժություններն անցկացվելու են Ճապոնական ծովում, մեկ շաբաթվա ընթացքում, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Ռուսական եւ չինական նավերի ջոկատը համատեղ մանեւրման եւ պաշտպանության մարզումներ կանցկացնի չպաշտպանված ռեյդում։ Նախատեսվում է նաեւ պայմանական հակառակորդի գրոհի հետմղում օդում, ջրում եւ ստորջրյա միջավայրում։ Անձնակազմերը հրետանային հրաձգություն եւ մի շարք մարտական վարժություններ կկատարեն ՀՕՊ եւ հականավային սպառազինության կիրառմամբ։

Ռուսական կողմից համատեղ ջոկատ են մտել մեծ հականավակային նավեր՝ «Ծովակալ Պանտելեեւը» եւ «Ծովակալ Տրիբուցը», ինչպես նաեւ փոքր հականավակային նավեր՝ «МПК-82», «МПК-107» եւ փոքր հրթիռանավ՝ «Սմերչը»։ Չինական կողմը կներկայացնեն «Սինին» ականակիրը, «Լին Ի» ֆրեգատը եւ համալիր մատակարարման «Թայհու» նավը։

Չինաստանի ՌԾՈւ նավերը Վլադիվոստոկ են հասել սեպտեմբերի 18-ին։ Ինչպես տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, չինացի նավաստիները մասնակցել են համատեղ սպորտային եւ մշակութային միջոցառումներին, նրանց համար կազմակերպվել է էքսկուրսիա քաղաքում եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի թանգարանում։