Սեպտեմբեր 24, 2024 18:40 Asia/Tehran
  • Զորավարժություններ Վրաստանում. մասնակցում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները

Վրաստանում պաշտոնապես մեկնարկել են «Eternity-2024» բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականների մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

Տեղեկությունը հայտնում է  Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Eternity-2024» բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան ուսումնագնահատման կենտրոնի զորավարժարանում։ Զորավարժության շտաբային և դաշտային բաղադրիչներին մասնակցում են երեք երկրների՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները, ինչպես նաև Վրաստանի ՆԳՆ ռազմավարական օբյեկտների պահպանության դեպարտամենտի և «Վրացական երկաթուղու» ներկայացուցիչները:

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ Վազիանի զորավարժարանում կխաղարկվի տարածաշրջանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների և տնտեսական նախագծերի պաշտպանությունը:

Գերատեսչության տվյալներով՝ զորավարժություններն ուղղված են երեք երկրների զինվորականների փոխհամատեղելիության և համակարգման բարձրացմանը:

 

Պիտակ