Հոկտեմբեր 03, 2024 10:59 Asia/Tehran
  • Մալդիվները միանում են Սիոնիստական ռեժիմի դեմ ցեղասպանության գործին

Մալդիվները Սիոնիստական ռեժիմի դեմ ցեղասպանության գործին միանալու խնդրանք են ներկայացրել։

Հղում անելով «Ալ-Ջազիրաին», «Մեհր»  գործակալությունը հայտնում է, որ Մալդիվները հայտարարել են, որ Միջազգային դատարան են ներկայացրել Սիոնիստական ռեժիմի դեմ ՀԱՀ-ի ներկայացրած «ցեղասպանության» գործին միանալու հայց։

Լուրը հայտնել է Մալդիվների նախագահ Մուհամեդ Մուիզզուն ՝ X-ում արած գրառմամբ։

Նա նշել է, որ իր երկիրը խնդրել է միանալ այն հայցին, որը 2023 թվականի դեկտեմբերին ընդդեմ Սիոնիստական ռեժիմի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրե; Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ ՀԱՀ-ը պահանջել է կյանքի կոչել 1948 թ. ընդունված Ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ-ի կոնվենցիան։

Մուիզզուն նշել է, որ հայցը հիմնված է դատարանի կանոնադրության 63-րդ հոդվածի վրա, որը թույլ է տալիս երկրներին միանալ մեկ այլ երկրի ներկայացրած հայցին՝ վիճելի համաձայնագրի  վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու նպատակով։ Նա ընդգծել է Գազայում  անօրինական գործողությունների համար Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Մալդիվների նախագահն ասել է․ «Պետք է ապահովել օրենքի գերակայությունը, և Իսրայելը պետք է վերջ տա Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանությանը»։

Նշելով, որ Մալդիվներն աջակցում են Պաղեստինին, Մուիզզուն հավելել է․ «Պաղեստինը,  Երուսաղեմ մայրաքաղաքով, պետք է ճանաչվի, 1967 թվականից առաջ գոյություն ունեցած սահմանների հիման վրա»։

Ավելի վաղ Գազայում ցեղասպանության գործին միացել էին Նիկարագուան, Կոլումբիան, Լիբիան, Մեքսիկան, Պաղեստինը, Իսպանիան և Թուրքիան։

 

Պիտակ