Կանադայում կայացել է երթ՝ ի պաշտպանություն Գազայի և Լիբանանի ժողովուրդների
Կանադայի Տորոնտո քաղաքի բնակիչները ցույցեր են անցկացրել ի պաշտպանություն Գազայի և Լիբանանի բնակիչների և պահանջել Սիոնիստական ռեժիմի դեմ զենքի էմբարգո սահմանել։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ցուցարարները կրել են «Վերջ տվեք Գազայի հատվածում մեկ տարի իրականացվող ցեղասպանությանը» և «Թույլ մի տվեք, որ Լիբանանը դառնա Գազա» գրություններով պաստառներ։
Երթի մասնակիցները կարգախոսներ են հնչեցրել, պահանջել զենքի էմբարգո սահմանել Սիոնիստական ռեժիմի դեմ և դադարեցնել Արևմտյան Ասիայի հակամարտությունները։
Լիբանանում «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրալլահի սպանությունից և Բեյրութի հարավում Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումներից ու բարբարոսական հանցագործություններից հետո, աշխարհի տարբեր երկրներում Գազայի և Լիբանանի ժողովուրդների համակիրները երթեր են անցկացրել և դատապարտել ռեժիմի հանցագործությունները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Սիոնիստական բանակը լայնածավալ հարձակումներ է սկսել Լիբանանի հարավի տարբեր շրջանների վրա։ Հարձակումները դեռ շարունակվում են:
Լիբանանի ԱՆ տվյալներով՝ իսրայելական հանցավոր ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով կա ավելի քան 800 զոհ և 3 հազար վիրավոր։