Գազայի և Լիբանանի կողմնակիցն ինքնահրկիզվել է Սպիտակ տան դիմաց
(last modified Sun, 06 Oct 2024 06:46:47 GMT )
Հոկտեմբեր 06, 2024 10:16 Asia/Tehran

Գազայի և Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների դեմ բողոքող անձն ինքնահրկիզվել է Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ կազմակերպված ցույցի ժամանակ։

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նախքան ինքնահրկիզումը, ցուցարարն իր զայրույթն է արտահայտել Գազայում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ցեղասպանության և Լիբանանի նկատմամբ ագրեսիայի դեմ, վանկարկելով «Ազատ Պաղեստին»: