Աշխարհի տարբեր երկրներում պաղեստինցիների աջակիցները ցույցեր են կազմակերպել
(last modified Wed, 09 Oct 2024 07:30:07 GMT )
Հոկտեմբեր 09, 2024 11:00 Asia/Tehran

Լիբանանի և Պաղեստինի տասնյակ հազարավոր աջակիցներ զանգվածային ցույցեր են կազմակերպել Գերմանիայում, Նիդերլանդներում, Արգենտինայում, ԱՄՆ-ում, Պերուում, Պակիստանում, Հորդանանում և Եմենում, համերաշխություն հայտնելով Պաղեստինի ու Լիբանանի ժողովուրդներին և դատապարտելով Սիոնիստական օկուպանտ ռեժիմի ցեղասպանությունն ու հանցագործությունները Գազայի հատվածում։

 Ցուցարարները նշել են նաև «Ալ Աղսայի փոթորիկ»  գործողության առաջին տարելիցը։
«Ալ Աղսայի փոթորիկ»  գործողությունը, մեկնարկի հենց սկզբից, բազմաթիվ կորուստներ է պատճառել Սիոնիստական ռեժիմին և արդեն մեկ տարի շարունակվող պատերազմը հնարավորություն չի տվել փոխհատուցել այդ կորուստները։ 
 2023թ հոկտեմբերի 7-ին Սիոնսիտական ռեժիմը լայնածավալ ու ավերիչ պատերազմ սկսեց Գազայի հատվածի դեմ, քանդելով տների ու ենթակառուցվածքների 70 %-ը։ Իսկ շրջափակման հետևանքով Գազայի հատվածում առաջացավ  հումանիտար ճգնաժամ ու տարածվեց սով։ 
Գազայի ԱՆ վերջին վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած  պատերազմի զոհերի թիվը կազմել է մոտ 42 հազար մարդ։ Ավելի քան 97 հազար մարդ վիրավորվել է։