Իսրայելին զինելու դեմ անհամաձայնություն. Ֆրանսիացիները կհասնե՞ն արդյոք անկախության արտաքին քաղաքականության մեջ
(last modified Wed, 09 Oct 2024 12:47:23 GMT )
Հոկտեմբեր 09, 2024 16:17 Asia/Tehran
  • Իսրայելին զինելու դեմ անհամաձայնություն. Ֆրանսիացիները կհասնե՞ն արդյոք անկախության արտաքին քաղաքականության մեջ

Ամերիկյան New York Times թերթը, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հերթական հայտարարություններին Իսրայելի ռեժիմին սպառազինությունների առաքումը դադարեցնելու վերաբերյալ, այս հայտարարությունները դիտարկել է անկախ համաշխարհային տերություն դառնալու Ֆրանսիայի մտադրության համատեքստում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս պահանջել էր դադարեցնել զենքի առաքումը Թել Ավիվ՝ պատճառաբանելով, որ Իսրայել զենք ուղարկելը հակասում է Գազայում և Լիբանանում հրադադար հայտարարելու երկրների ջանքերին․ Հարց, որը զայրացրել է Իսրայելի ռեժիմի ղեկավարներին։ Ըստ ParsToday-ի՝ այս առնչությամբ «New York Times»-ը գրել է, որ Մակրոնն առաջին անգամը չէ, որ նման առաջարկով է հանդես գալիս։ Անցյալ ամիս ևս Մակրոնը ՄԱԿ-ում Գլխավոր ասամբլեայում կոչ էր արել դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայել՝ ասելով, որ հրադադարի հաստատման համար ճնշումը հակասում է զենքի հանձնմանը։

New York Times-ի հոդվածում ասվում է. «Դիտորդները կարծում են, որ Մակրոնի հայտարարությունները համապատասխանում են նրա անձնական ոճին. Ոճ, որի հիման վրա նա մտադիր է պահպանել Ֆրանսիայի ավանդական իդեալը՝ դառնալու անկախ միջազգային տերություն»։

Ըստ վերլուծաբանների՝ Մակրոնի հեղինակությունը հիմնականում պայմանավորված է այս համարձակ և երբեմն խափանող արտաքին քաղաքականությամբ»: Արևմտյան Ասիայի փորձագետ, ֆրանսիական «Ժան Ժուրե հիմնադրամ» (THE Foundation Jean Jaure)  վերլուծական կենտրոնի անդամ Դեյվիդ Խալֆան էլ կարծում է, որ այս խոսքերը հարցական նշան են դնում Իսրայելի նկատմամբ ֆրանսիական դիվանագիտության հստակության հարցում։

Մյուս կողմից, Բեյրութի «Սեն Ժոզեֆ» ֆրանսիական համալսարանի Արևմտյան Ասիայի ուսումնասիրությունների գծով պրոֆեսոր Քարիմ Էմիլ Բիթարն ասում է. «Երբ արտաքին քաղաքականության մեջ փորձում ես երկու կողմերին էլ գոհ պահել, վերջում երկու կողմերին էլ վանում ես քեզնից»։

Ֆրանսիայի արտաքին քաղաքականության փորձագետ, Քարնեգի խաղաղության հիմնադրամի անդամ Ռիմ Մումթազն ասում է. «Լիբանանը այն վայրն է, որտեղ Ֆրանսիան դեռ կարող է հանդես գալ որպես գերտերություն, նույնիսկ եթե այն այլևս գերտերություն չէ»:

Այս քաղաքական փորձագետը նշել է. «Մակրոնը մոլորության մեջ չէ և գիտի, որ իր խոսքերը չեն ազդի Իսրայելի նկատմամբ ԱՄՆ կառավարության ռազմական աջակցության վրա։ Բայց այդ քալով նա հստակ մեսիջ է ուղարկում մնացած աշխարհին, որ Ֆրանսիայի և գուցե եվրոպացիների դիրքորոշումը տարբերվում է Ամերիկայից»:

Միևնույն ժամանակ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն վերջերս հայտարարեց, որ Իսրայելի անվտանգությունը չի կարող երաշխավորվել միայն ռազմական ուժով, և դա կպահանջի նաև դիվանագիտական ​​լուծում։