Պաղեստինի և Լիբանանի կողմնակիցների ցույցերն աշխարհի մի քանի երկրներում
(last modified 2024-10-17T12:51:05+00:00 )
Հոկտեմբեր 17, 2024 16:21 Asia/Tehran

Սահաբ - Մի քանի երկրներում մարդիկ հերթական անգամ ցույցի են դուրս եկել՝ աջակցելու Լիբանանի և Պաղեստինի ժողովրդին։

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Լիբանանի և Պաղեստինի կողմնակիցները Նիդեռլանդներում, Հունաստանում և Մարոկկոյում զանգվածային ցույցեր են կազմակերպել ,որոնց ընթացքում համերաշխություն հայտնելով Պաղեստինի  և Լիբանանի  ժողովուրդներին, դատապարտել են Սիոնիստական ​​օկուպնտ  ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունը, ագրեսիան և հանցագործությունները  պաղեստինցիների  և լիբանանցիների դեմ։ 

Տարբեր երկրներում Լիբանանին և Պաղեստինին աջակցող  ցուցարարներն իրենց ձեռքում պահելով  Լիբանանի և Պաղեստինի դրոշները, և Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դեմ կարգախոսներ վանկարկելով, ընդգծել են Լիբանանի և Պաղեստինի դեմ Սիոնիստական ​​օկուպանտ ռեժիմի ագրեսիայի և հանցագործությունների անհապաղ դադարեցումը։

Լիբանանի և Պաղեստինի կողմնակիցները պահանջել են դադարեցնել զենքի աջակցությունը հանցավոր Իսրայելի ռեժիմին։ Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումները Լիբանանի և Գազայի հատվածի վրա և մարդասիրական օգնություն ուղարկել այս Գազա:
Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններից անցել է մեկ տարի, և այս ընթացքում ամբողջ աշխարհում բազմաթիվ բողոքի ցույցեր են անցկացվել, և մարդիկ պահանջել են  վերջ տալ  Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացվող անողոք հանցագործություններին ։

Վաշինգտոնի կուրորեն ցուցաբերվող աջակցության ներքո, Սիոնիստական ​​ռեժիմն իր հանցագործությունները տարածել է նաև Լիբանանի վրա և սպանել հազարավոր մարդկանց, և  Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցության պատճառով միջազգային հանրությունը մինչ այսօր որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել Գազայի հատվածի և Լիբանանի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու համար։

 

 

Պիտակ