Վրաստանի իշխող ուժը նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար բավարար մանդատներ չունի
Խորհրդարանի 11-րդ գումարման 100 մանդատի բացակայության պատճառով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահին իմփիչմենթի ենթարկելու սահմանադրական միջնորդություն չի ներկայացրել, հայտնում է «Publica»-ն՝ վկայակոչելով երկրի իշխող կուսակցության աղբյուրները։
Հոկտեմբերի 7-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կրկին հայտարարել էր նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին։ Որպես պատճառ է նշվել Սալոմե Զուրաբիշվիլիի՝ առանց կառավարության թույլտվության արտասահմանյան այցերը։
Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 16-ին հայտարարեց, որ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը և բավարարել է իշխող կուսակցության՝ իմփիչմենթի դիմումը։
Սակայն «Վրացական երազանքին» չի հաջողվել հասնել նախագահի պաշտոնանկությանը. իմպիչմենտի օգտին քվեարկել է 86 պատգամավոր՝ անհրաժեշտ 100-ի փոխարեն, հայտնում է Грузия Online-ը։