Իռլանդիան համաձայնել է Պաղեստինի դեսպանի նշանակմանը
Իռլանդիայի իշխանություններն առաջին անգամ համաձայնել են այդ երկրում Պաղեստինի դեսպանի նշանակմանը։
Նոյեմբերի 5-ին Իռլանդիայի պետական աղբյուրները հաղորդել են, որ Ջիլան Վահբա Աբդուլ Մաջիդը, ով ներկայումս ղեկավարում է Իռլանդիայում պաղեստինյան պատվիրակությունը, ստանձնի դեսպանի պաշտոնը։
Հղում անելով «Մեհր» գործակալությանը, Pars Today-ը՝ հայտնում է, որ մայիսին, եվրոպական մի քանի այլ երկրների հետ միասին, Իռլանդիան ևս ճանաչեց Պաղեստին պետությունը։
Պաղեստինն անցած տարվա հոկտեմբերին հայտարարեց, որ ծրագրում է բարձրացնել Իռլանդիայի հետ իր դիվանագիտական հարաբերությունների մակարդակը պատվիրակությունից մինչև դեսպանատուն, և պատրաստ է դեսպան նշանակել այդ երկրում։
Իռլանդիան եվրոպական այն եզակի երկրներից է, որը բողոքում է սիոնիստական բանակի կողմից Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության դեմ, և այս երկրի ներկայացուցիչները բազմիցս քննադատել են այդ հանցագործությունների շարունակությունը տարբեր միջազգային հարթակներում, ինչպիսին Եվրամիությունն է: