Իրանի փոքր արդյունաբերության տաղավարը Ինդոնեզիայում «SIAL Interfood» ցուցահանդեսում
Ինդոնեզիայի «SIAL Interfood» սննդամթերքի, ըմպելիքների, մեքենաների և սննդի արդյունաբերության սարքավորումների միջազգային ցուցահանդեսին մասնակցել են Իրանի տարբեր նահանգներից 12 ընկերություններ, որոնք հիմնականում արմավի և չրերի արտահանողներ են։
30 երկրների ներկայությամբ անցկացվող այս ցուցահանդեսի շրջանակում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի Քերման նահանգի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի և Արևմտյան Ջավեհի Առևտրաարդյունաբերական պալատի միջև։ .
ԻԻՀ ներկայացուցիչ Սեյեդ Հոսեյն Հոսեյնին այս ցուցահանդեսում ասել է. «Այս ոլորտում իրանցի արտադրողների և արտահանողների ներկայությունը, հատկապես Բուշեհր, Սիստան և Բելուչեստան, Կենտրոնական, Քերման և Արևելյան Ատրպատականի նահանգներից, բացառիկ հնարավորություն է ստեղծել արտահանումն ավելացնելու և Իրանի առևտրային համագործակցությունը միջազգային շուկաներում զարգացնելու համար»:
Հոսեյնին իրանական ընկերությունների ներկայությունը Sial Indonesia ցուցահանդեսում համարել է Իրանի և Հարավարևելյան Ասիայի երկրների միջև կայուն գործարար համագործակցության հիմք:
Sial InterFood 2024-ը, որը հայտնի է որպես «Պարենի համաշխարհային շուկա», անցկացվում է նոյեմբերի 13-ից 16-ը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։