Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ. Զախարովա
(last modified Wed, 04 Dec 2024 12:29:20 GMT )
Դեկտեմբեր 04, 2024 15:59 Asia/Tehran
  • Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ։

Մոսկվան պատրաստ է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով գնալ այնքան, որքան պատրաստ է դրան Թբիլիսին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման հետագա հեռանկարներին, ապա մենք պատրաստ ենք գնալ այս ճանապարհով այնքան, որքան դրան պատրաստ է Թբիլիսին», - ասել է Զախարովան։

tert.am