Էրդողան. Թուրքիան կաշխատի Սիրիայում կայունության հաստատման ուղղությամբ
Սահաբ - Թուրքիայի նախագահը խոսել է Սիրիայում միասնության և կայունության հաստատմանը օգնելու Անկարայի պատրաստակամության մասին:
Սահաբ ցանցը հղում անելով Ուսանողների լրատվական գործակալությանը (ISNA) հաղորդել է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կահիրեում Տնտեսական համագործակցության կազմակերպության (D-8) 11-րդ գագաթնաժողովի բացման նիստինկ ունեցած ելույթում նշել է, որ աճող հակամարտությունների, ճգնաժամերի և պատերազմների պայմաններում համաշխարհային անվտանգության և կայունության ապահովման համար պատասխանատու կառույցները չեն կատարում իրենց պարտականությունները։
Էրդողանն ասել է,որ ազնվորեն հույս ունի,որ կստեղծվի ահաբեկչությունից զերծ Սիրիա, այնտեղ, որտեղ բոլոր կրոնական, աղանդավորական և էթնիկ խմբերը կապրեն կողք կողքի խաղաղության մեջ։ Պատերազմից հոգնած Սիրիայի ժողովրդին անհրաժեշտ է իր միասնություն ու համերշախություն և երկրի վերականգնում և Անկարան կաշխատի այդ ուղղությամբ:
Թուրքիայի նախագահն այն դեպքում է Սիրիային օգնելու մասին հայտարարություններ արել երբ Անկարան Բաշար Ասադի զինված ընդդիմության գլխավոր աջակիցներից էր, որը դեկտեմբերի 8-ին տապալեց երկրի օրինական կառավարությունը, ու նաև ութ տարի առաջ՝ 2016 թվականի դեկտեմբերի 24-ին, թուրքական բանակը «Եփրատի վահան» գործողությամբ մտավ Սիրիայի տարածք և օկուպացրեց այդ երկրի հյուսիսային հատվածը։