Վրաստանի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն Բաքվում
https://parstoday.ir/hy/news/world-i22747-Վրաստանի_և_Թուրքիայի_նախագահները_կհանդիպեն_Բաքվում
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա Բաքվում մինչև 2016թ. վերջը, «Ինտերֆաքս-Ադրբեջանին» հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2016 08:47 Asia/Tehran
  • Վրաստանի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն Բաքվում

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա Բաքվում մինչև 2016թ. վերջը, «Ինտերֆաքս-Ադրբեջանին» հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

«Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահների գագաթաժողովը պլանավորվում է անցկացնել մինչև տարեվերջ Բաքվում»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ Բաքուն և Անկարան պլանավորում են եռակողմ հանդիպումներ անցկացնել նաև տարածաշրջանի այլ երկրների, մասնավորապես Իրանի և Թուրքմենստանի հետ:

«Հանդիպման օրակարգն ու հստակ օրը կորոշվի երեք երկրների ներկայացուցիչների խորհրդատվությունների ընթացքում»,- ասել է աղբյուրը:

http://shabat.am/

21/6/2016